02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Գյուղապետերը դժգոհում են

«Ջուրը թանկ է, գյուղացին էլ, եթե բոլոր հողատարածքները ոռոգի  նախ ջուր չի հասնի, երկրորդն էլ մթերքի գինը կբարձրանա», – սա ջրից ու ջրամատակարարումից բողոքող Շիրակի մարզի գյուղապետերի բողոքի մի մասն է միայն, որ  ներկայացրեցին մարզ հանդիպման եկած  ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին  ու ԱԺ բնապահպանության և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանին: Շիրակի մարզում […]

Խանաղյան եղբայրները «թեժ» պայքար են սկսել իրար դեմ .լարված իրավիճակ

Քաղաքականությունը ջնջում է հաճախ ամենակարևոր արժեքները : Արարատի մարզի Դաշտավան համայնքում կռիվ է ընկել. համայնքի ղեկավար՝ Վարդգես Խանաղյանի և եղբոր՝ ՀԱԿ դաշինքի հանրապետական և տարածքային ցուցակի 78 համարի տակ ներկայացված պատգամավորության թեկնածու Վասիլի Խանաղյանի շահերը չեն համընկնում: Վասիլի Խանաղյանը հավատում է իր առաջնորդին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին: Վարդգես Խանաղյանը չի շտապում եզրահանգում անել: Henaran.am-ի թղթակցին ընդունեց ընդգծված անտարբերությամբ […]

Գյումրիում սպանության գործից առանձնացված վարույթով ձերբակալվել է քաղաքացի

Դատախազի ցուցումով Գյումրիում սպանության գործից առանձնացված  վարույթով ձերբակալվել է քաղաքացի Ա.Ե-ն` կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալու և օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելու, ինչպես նաև առանձնացված ծանր հանցագործությունը պարտակելու կասկածանքով: Գյումրիում սպանության դեպքի առթիվ 2016թ.-ի հունվարի 21-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի […]

Կրակ է արձակվել Բաղանիսի ուղղությամբ

Ադրբեջանական կողմն այսօր կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ:  Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ` կրակոցներն այս պահին ավարտվել են և երկար չեն տևել:: Նա հայտնեց, որ տուժածներ չկան: Իսկ տեղական ինքնակառավարման մարմինները կներկայացնեն, թե քանի անասուն է վիրավորվել:

Չինարիում էլ չի հանգիստ եղել

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում էլ երեկ հանգիստ չի եղել: Թշնամին երեկոյան սկսել է կրակոցներ արձակել: Այս մասին Henaran.am-ին հայտնեց գյուղապետ Սամվել Սաղոյանը: Նրա փոխանցմամբ` այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան, սակայն երեկ բավական ակտիվացել էր թշնամին: Բարեբախտաբար, տուժածներ ու վնասներ չկան: Հիշեցնենք, որ երեկ` ժամը 03:00-ի եւ 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարեւելյան […]

Անդրանիկին կախված գտել է կինը

Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում փետրվարի 22-ին կախվելու միջոցով ինքնասպանություն գործած 49-ամյա Անդրանիկ Խաչատրյանին տանը կախված վիճակում հայտնաբերել է կինը: «Շատ լավ ընտանիք ուներ, շատ հաշտ ու համերաշխ: Լավ կին ու երկու երեխաներ: Անդրանիկը առողջական խնդիրներ ուներ, բայց ինքը շատ հավասարակշիռ ու համեստ մարդ էր: Աղջկան ամուսնացրել էր, իսկ տղան մեկնել էր Ռուսաստան արտագնա աշխատանքի:Նա մի […]

Իրարանցում է. Իրատես

Այս փուլում ՀՀԿ-ում ճշգրտումներ են անում, թե քարոզարշավի ընթացքում ով ինչքան Է խոսելու, ինչ Է խոսելու, և որ հարցերն են շեշտադրվելու։ Որոշ ՀՀԿ-ականներ նույնիսկ հայտարարում են, թե իրենց ասված է` երբ խոսել, հիմա ոչինչ չեն կարող ասել։ Մինչ կենտրոնական գրասենյակում որոշում են՝ ի՞նչ ասել, ՀՀԿ-ի համայնքների ղեկավարներն անցել են գործի։ Թերթի տեղեկություններով, մարզերում բավականին ակտիվ աշխատանքներ […]

Վերադառնում է. Հայկական Ժամանակ

ՊԵԿ նախկին նախագահ եւ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը անցյալ սեպտեմբերին նոր կառավարության կազմում չընդգրկվելուց հետո սկսել է ակտիվորեն մասնակցել ՀՀԿ նախընտրական կամպանիային։ Առանց նույնիսկ հստակ հանձնարարության սպասելու, ինքն իր վրա է վերցրել ծննդավայր Եղվարդը եւ Շիրակի մարզը։ Երկու տեղում էլ մեծ ֆինանսական հատկացումներ է անում գյուղերին՝ հորդորելով աջակցել ՀՀԿ-ին։ Գագիկ Խաչատրյանը ոչ մի ռեյտինգային […]

Թերի է. ոստիկանապետը Կոտայքի մարզում է

Փետրվարի 23-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում: Մասնակցում էին վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցությանը ներկա էր Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: Վլադիմիր Գասպարյանը վերլուծելով մարզի իրավապահների գործունեությունը՝ անդրադարձավ որոշ հանցատեսակների բացահայտման ուղղությամբ առկա թերացումներին և կարևորեց գործնական պարապմունքների միջոցով անձնակազմի մասնագիտական որակների կատարելագործման անհրաժեշտությունը:  Վլադիմիր Գասպարյանը գործնական […]

Քաղաքապետը էջմիածինցիներին հաշվետվություն է ներկայացրել /ֆոտո/

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը այսօր Էջմիածնի քաղաքապետարանում հանդես է եկել հրապարակային բաց հաշվետվությամբ: 2016 թ. բյուջետային տարում Էջմիածնի քաղաքային համայնքի եկամուտների պլանը կատարվել է 104,4 տոկոսով՝ նախատեսված 1մլրդ  383 մլն դրամի փոխարեն հավաքագրվել է 1մլրդ 444մլն դրամ։ Ինչ վերաբերում է սեփական եկամուտների հավաքագրմանն, ապա այս մասով բյուջեն կատարվել է 109,5 տոկոսով։ Բաց, հրապարակային հաշվետվության ժամանակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված