02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Ուշադրություն վարորդներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ  մարտի  6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենիսի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում: Դիլիջանի, Իջևանի և Նոյեմբերյանի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը` 80-100 մ: ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

«Մեզ տվել են Խամեռ, ու ասում են քշե, բայց բենզին չեն լցրե ». նախարարին նեղը գցեցին /տեսանյութ/

Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, նա շրջել է Շիրակի մարզի մի քանի բուժհասատոտթւյուններով, ծանոթացել խնդիրներին, տնօրեններին ու բժիշկներին մտահոգող հարցերին: Ուշագրավ էր, Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրենի Արմեն Իսահակյանի հարցերը, նա առողջապահության նախարարարին ներկայացրեց մի քանի տարի առաջ շահագործման հանձնված հիվանդանոցի պայմաններն ու սարքավորումները, որտեղ ի?նչ խնդիր ունեն, ի?նչ գումար է հարկավոր […]

Ոչ միայն դեղամիջոցների, այլև սննդի ու հագուստի կարիք ունեն /տեսանյութ/

Ռուզաննա Ղազարյանը Լոռու մարզի Ձորագետ համայնքից է, երկար տարիներ խնամում էր շաքարային դիաբետով հիվանդ մորն ու շագանակագեղձի բորբոքումով հիվանդ հորը: Առողջական խնդիրների ու հիվանդ ծնողներին խնամելու համար Ռուզաննան ամիսներ առաջ թողել է աշխատանքը: Ապրում էին միայն ծնողների թոշակով, ինչը նույնիսկ անհրաժեշտ դեղամիջոցները ձեռքբերելուն չէր բավարարում: Ռուզաննայի հայրը վերջերս է մահացել: Սոցիալական աջակցության խնդրանքով ընտանիքը դիմել […]

Ո՞րն է եղել Գյուլագարակի միջնակարգ դպրոցում աշակերտների թունավորման պատճառը

Մարտի 2-ին  Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցից չորրորդ դասարանի վեց աշակերտ է տեղափոխվել Ստեփանավանի բժշկական կենտրոն: Դպրոցի ճաշարանում սնվելուց հետո երեխաների մոտ ի հայտ են եկել միևնույն ախտանշանները՝ թուլություն և սրտխառնոց: Գյուլագարակի միջնակարգ դպրոցի տնօրեն Գառնիկ Մատինյանի կարծիքով՝ կատարվածը ոչ թե թունավորում է, այլ պարզապես երեխաներն արևահարվել են, այլապես ինչու՞ 153 աշակերտից միայն տվյալ […]

Ծառուկյանի փեսան էլ. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, շաբաթ օրը Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաեւ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան: Ինչպես տեղեկացրել էինք, Գուլոյանը համակարգում է ՀՀԿ‐ի Կոտայքի մարզի շտաբը: ՀՀԿ‐ի մարզային շտաբները համակարգում են մարզպետները, եւ այդ օրը նա իր մյուս գործընկերների հետ միասին հանդիպել է Սերժ Սարգսյանի […]

Քիչ էր մնացել բռնվեինք . հետախույզը անկեղծանում է /տեսանյութ/

Այս մարդու մասին Տավուշում լեգենդներ են պատմում: Խաղաղ ու բարի արտաքնի հետևում ապրում է հայրենապաշտ հոգին, որը  բազմաթիվ անգամ իր կյանքը վտանգի ենթարկելով  հետախուզության է գնացել : Ս. Բաբայանի հետ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց հիվանդանոցում: Վերջին անգամ հետախուզության է գնացել մոտ երկու ամիս առաջ։ Առողջանալուց հետո անպայման շարունակելու է գործը:  Հոր հետ հետախուզության է գնում նաև […]

Հանդուրժող

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության։ Արագածոտնի մարզային վարչությունում Մարտի 2-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էր նաև Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Վլադիմիր Գասպարյանը 2016 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներով դրական գնահատեց մարզի ոստիկանների աշխատանքը: Միևնույն ժամանակ՝ հանձնարարեց առավելագույն ուշադրություն դարձնել նախկինում չբացահայտված հանցագործությունների […]

Ուշադրություն վարորդներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ մարտի 2-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Գլխավոր դատախազությունը պարզել է ԲՀԿ-ականի դանակահարության պատճառը

Հայհոյելու համար առաջացած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. Պարզվում են Մասիսիում տեղի ունեցած դեպքի հանգամանքները ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մարտի 1-ին Մասիսում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները, վիճաբանության շարժառիթը. կասկածյալը ձերբակալվել է: 2017թ. մարտի 1-ին հաղորդում է ստացվել առ այն, որ ժամը 15:50-ին «որովայնի խոռոչի […]

Նոր մանրամասներ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդուն ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու գործից

2017 թվականի փետրվարի 27-ին քաղաքացի Լ.Ա.-ն, ահազանգելով ՀՀ ԿԱ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, հայտնել է, որ նույն օրը ոստիկանության Գորիսի բաժնի պետն իր աշխատասենյակում ծեծել և հայհոյել է որդուն՝ Է.Ա.-ին, ու տվել երկու օր ժամանակ քաղաքից հեռանալու համար: Նույն օրը՝ ժամը 22:25-ին, «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված