Մարիամ թագուհու արձանագրությամբ խաչքարը վերադարձավ Ախթալայի Ս․Աստվածածին վանք
Գուգարաց Թեմի առաջնորդ Տ․Սեպուհ արք․Չուլջյանի օրհնությամբ, Ախթալայի Ս․Աստվածածին վանքի բակում տեղադրեցինք Կյուրիկե թագավորի դուստր՝ Մարիամ թագուհու արձանագրությամբ խաչքարը, որը թվագրվում է 1188 թ․։ Այս խաչքարի վերադարձը վանքի տարածք շատ կարևոր մի իրադարձություն է, քանի որ խաչքարի ետևում պահպանվել է վերոնշյալ Մարիամ թագուհու արձանագրությունը, որ Ախթալայի Ս․Աստվածածին վանքն ինքն է կառուցել։ «ԵՍ ՄԱՐԻԱՄ՝ ԴՈԻՍՏՐ ԿԻԻՐԻԿԷԻ, ԿԱՆԳՆԵՑԻ […]





































