02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Վարչապետը` Ս. Խաչատրյանի հնարավոր վերանշանակումից

Սյունիքում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկի հետաքրքրվեց լուրերից, թե ընտրություններից հետո Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կվերանշանակվի այս պաշտոնում: «Այսօրվա թիմը, որ աշխատում է, աշխատելու է այնքան ժամանակ, ինչքան ինքը էֆֆեկտիվ է լինելու, որևէ մեկը երաշխավորված չէ, եթե էֆֆեկտիվ չի աշխատում, այդ պաշտոնը պապակեն իրենը չէ»,-եղավ վարչապետի պատասխանը: «Այս պահին մենք Սյունիքի […]

Աշխարհը շուռ ենք տալու (ֆոտո)

ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը կուսակցության անդամների հետ միասին 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում այցելել է ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ: Կարեն Կարապետյանը Գորայք, Սիսիան և Գորիս համայնքների ընտրողներին է ներկայացրել ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, նախատեսվող բարեփոխումները և պատասխանել նրանց հուզող մի շարք հարցերի՝ տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, պետական […]

30 հազարի դիմաց` 8-ից 10 ձայն. Հրապարակ

ՕՐՕ դաշինքը մարզերում աշխատանքի է ընդունում ակտիվիստների, 30 հազար դրամ աշխատավարձով, որի դիմաց պարտավոր են 8-10 ձայն բերել։ Տեղեկություն ստացանք Վանաձորից, որ ընտրությունները բոյկոտող Հիմնադիր խորհրդարանի վանաձորյան ակտիվը նույնպես աջակցում է ՕՐՕ դաշինքին։ Լուրը ճշտելու նպատակով դիմեցինք ՀԽ անդամ Ալեք Ենիգոմշյանին։ Նա ասաց, թե տեղյակ չէ, խորհուրդ տվեց խոսել Հասմիկ Էվոյանի հետ։ «Այդ լուրերը չեն […]

Տաշիրում իր դռները բացեց նոր մանկապարտեզը

Տաշիր քաղաքում հանդիսավորությամբ բացվեց Կարապետյանների ընտանիքի կողմից հիմնադրված «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցված նոր գերժամանակակից նախակրթարանը: Բացմանը մասնակցում էին ընտանիքի հայրը՝ Սարգիս Կարապետյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, բազմաթիվ հյուրեր, ծնողներ, երեխաներ: Առաջիկայում իր դռները կբացի նաև Ստեփանավանի մանկապարտեզը: Եվս երեք քաղաքներում՝ Սպիտակում, Ալավերդիում և Իջևանում մանկապարտեզների կառուցման աշխատանքները ընթանում են մեծ […]

Սեյրան Օհանյանը գտավ ճանապարհը. Ժամանակ

Շատերի համար անսպասելի բավական մարդաշատ է եղել։ «Ժամանակ»-ին հաջողվեց պարզել, որ այդ «մարդաշատ» հավաքին ընդամենը 170 հոգի է եղել Աբովյան քաղաքից։ Հավաքի մնացած մոտ 350 հոգին Սեյրան Օհանյանի հայրենի  Մրգաշեն գյուղից են բերվել ավտոբուսներով։ Հիշեցնենք, որ ծնվել է Շուշի քաղաքում, բայց միջնակարգ դպրոցն ավարտել է 1979 թվականին՝ Մրգաշենում : Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Կարեն Կարապետյանը Սյունիքում էր

Վարչապետ Կարեն Կարապետյանն  աշխատանքային այց է կատարել ՀՀ Սյունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է «Տաթևեր» ճոպանուղու տարածքում, որտեղ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել «Տաթևի դարպասներ» ներդրումային ծրագրի նախագիծը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է «Տաթևեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի շրջակա տարածքում կառուցել «Տաթևի դարպասներ» համալիրը, որի մեջ կներառվեն տեղեկատվական, ժամանցային և սպասարկման […]

«Ծառուկյան» դաշինքի քարոզարշավին խլել են լրագրողի հեռախոսը, սպառնացել կոտրել

Վանաձորում, այսօր՝ մարտի 10-ին, «Ծառուկյան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ NEWS.am-ի թղթակցի հետ միջադեպ է տեղի ունեցել (ֆոտոռեպորտաժ): Բանն այն է, որ վանաձորցիները Գագիկ Ծառուկյանին ուղղված մեծ քանակությամբ նամակներ են հավաքել՝ տարբեր բնույթի խնդրանքներով. ընդհանուր առմամբ՝ մոտ երեք տոպրակ նամակ: Երբ թղթակիցը փորձել է նկարահանել նամակները, նաեւ, թե ինչպես են դրանք հանձնում Ծառուկյանի ներկայացուցչին ու մանրամասներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված