02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Նախարարը զարմացնում է /տեսանյութ/

Նախարարն այցելեց նաև Գյումրու երկաթուղային կայարանի հարևանությամբ գտնվող փոստային բաժանմունք՝ ծանոթանալու բաժանմունքի աշխատանքին ու պայմաններին։ Նրան չգոհացրին աշխատանքային պայմանները։ Իսկ փոստային ծառայության որակը ստուգելու նպատակով Վահան Մարտիրոսյանը նամակ ուղարկեց՝ պարզելու համար հանրապետության տարածքում նամակների հասանելիության արագությունը։ Այլ մանրամասներ՝ տեսանյութում…

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են

Առողջապահության ոլորտում ընթացիկ տարվա ամենից սպասված ներդրումներից մեկը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանին շտապօգնության 200 մեքենա նվիրաբերելու ծրագիրն է։ Այս առթիվ Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016թ. դեկտեմբերին։  Ծրագիրը զգալիորեն կնպաստի մեր երկրում, հատկապես` մարզերում, շտապօգնության ծառայության որակի բարելավմանը։ Կանխատեսվում է, որ շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը Հայաստան […]

Պայթյուն Վանաձորում /տեսանյութ/

Տիգրան Մեծ 77 հասցեի շենքի առաջին շքամուտքում պայթյուն է որոտացել: Այս մասին 17:58 ԼՄՓՎ ահազանգած քաղաքացին է հայտնել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Վնասվել են նաև շքամուտքի հարևանությամբ գտնվող օբյեկտները: Պատճառված նյութական վնասի չափերը ճշտվում են: Դեպքի վայրում իրականացվել են անվտանգության միջոցառումներ: Լոռու մարզային քննչական վարչության քննիչների կողմից կատարվում է նաև դեպքի […]

Պարզվում են Ջրառատում տեղի ունեցած վիճաբանության հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ 2017թ. մարտի 12-ին Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ոստիկանությունից ստացված նյութերի համաձայն՝ մարտի 12-ին՝ ժամը 18:25-ին, Վաղարշապատի հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ « ձախ այտի կոպի շրջանի սալջարդային քերծվածքներ, գլխի, որովայնի, կրծքավանդակի վերին վերջույթների […]

Մենք մեր հայրենիքում ոչ հակառակորդ ունենք, ոչ թշնամի. Շարմազանովն Ալավերդիում էր /տեսանյութ/

ՀՀ ԱԺ փոխխոսնակ , առաջիկա խորհրդարանական ընտրություններում համամասնական թեկնածու Էդուարդ Շարմազանովը Ալավերդիում հանդիպել է ընտրողների հետ: Առաջին կանգառը եղել է Սանահինը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ծառուկյանի զորավոր խոստումը

Այսօր ապարանցիների հետ հանդիպման ընթացքում՝  նախընտրական քարոզարշավի շրջանակում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը  խոստացավ. «Գյուղացին պետք է հարկերից ազատվի 3-5 տարի: Սրանք ես անգիր չեմ արել, պրակտիկ կյանքով անցել եմ: Պետք է հնարավորություն տալ մարդը հույսով, հավատով ապրի, աշխատի, ստեղծի, իր տունը պահի:  Ցանկացած տղամարդ ցանկանում է արժանապատիվ կերպով տուն մտնի, բաց ճակատով մտնի: Ցանկացած […]

Ինքներդ ձեր հիվանդությունները տեսեք. վարչապետը չեմպիոնության նիշ է սահմանում

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 12-ին աշխատանքային այց է կատարել Վայոց Ձորի մարզ՝ պատասախանատուների հետ քննարկել համայնքների, տնտեսության տարբեր ճյուղերի, այդ թվում՝ զբոսաշրջության զարգացմանը վերաբերող հարցեր, եղել արտադրական ձեռնարկություններում: Կառավարության ղեկավարը նախ հանդիպել է Ջերմուկի առողջարանների և հյուրանոցների ղեկավարների հետ, որի ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Ջերմուկում տուրիզմի խթանմանը, այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացմանը: Բացի առողջարանների […]

Չհասկանալով

Մարտի 11-ին, ժամը 17:30-ին,  ոստիկանության  Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը  ոստիկանության   Վանաձոր քաղաքի Բազումի բաժին զեկուցագիր է ներկայացրել, որ երկու անչափահաս երեխաներ վնասել են  Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 103/1 շենքի պատին փակցված` «ԵԼՔ» դաշինքի կողմից որպես ԱԺ պատգամավորության թեկնածու  առաջադրված  Էդմոն Մարուքյանի քարոզչական պաստառը: Նախապատրաստված նյութերով  պարզվել է, որ Վանաձորի Երևանյան խճուղու երկուանչափահաս բնակիչներ (2005 թ. և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված