Ծառուկյանի զորավոր խոստումը
Այսօր ապարանցիների հետ հանդիպման ընթացքում՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոստացավ. «Գյուղացին պետք է հարկերից ազատվի 3-5 տարի: Սրանք ես անգիր չեմ արել, պրակտիկ կյանքով անցել եմ: Պետք է հնարավորություն տալ մարդը հույսով, հավատով ապրի, աշխատի, ստեղծի, իր տունը պահի: Ցանկացած տղամարդ ցանկանում է արժանապատիվ կերպով տուն մտնի, բաց ճակատով մտնի: Ցանկացած մարդ ուզում է իր երեխայի համար պետք եղածն առնի»:Ծառուկյանը նշեց՝ իրենց քաղաքական ուժն ունի քաղաքական կամք, միայն թե քաղաքացիները պիտի վերջիններիս հնարավորություն ընձեռեն աշխատելու համար:
«Մեզ պետք է հնարավորություն տաք՝ օրենք փոխենք, համակարգ փոխենք, պայման ստեղծենք, մարդիկ ոնց իրենց ունեցվածքին կվերաբերեն, այնպես էլ բյուջեին: Ցանկացած ոլորտին, մարդկանց պետք է հավասարապես մոտենալ»,-ասաց Ծառուկյանը: