Կարևորը խաղաղությունն է. ՀԱԿ-ը Ապարանում է (տեսանյութ/լրացված)
Քիչ առաջ մեկնարկել է «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի քարոզարշավը Արագածոտնի մարզում: Ինչպես իր խոսքում նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը արդեն ավանդույթ է դարձել նախընտրական քարոզարշավը մեկնարկել Ապարանից: Այս ավանդույթը դրվել է դեռևս ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից:
Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը հանդիպմանը ներկա է նաև Ապարանում «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի տարածքային ցուցակով առաջադրված թեկնածու Մյասնիկ Մալխասյանը, որը ողջունել է ներկաներին ու բարի երթ մաղթել, ապա նա հնչեցրել է իր կարգախոսը ասելով, որ մարդիկ ընբռնումով կմոտենանա:
Արամ Մանուկյանը իր ելույթում անդրադարձել է նաև դատախազությունում «Հաց բերողի» խափանման միջոցը փոխելուն միտված հանդիպմանը:
https://www.youtube.com/watch?v=ghpBRua9oHA
Արամ Մանուկյանը նշել է , որ պատահական չէ խաղաղության գործընթացը ազատամարտիկներով սկսելը, այսինքն այն մարդիկ, որ Արցախում հաղթանակել են ու ավելի լավ գիտեն խաղաղության և հաղթանակի արժեքը: Նա նշել է , որ իրենք իրենց վրա են վերցրել այդ առաքելությունը և հավելել, որ ոչ մի քաղաքական ուժ այդքան համարձակություն չի ունեցել այդ գաղափարը պահելու:
«Եթե ժողովուրդը քվերակի մեր օգտին , ապա Ազգային ժողովում մեծամասնություն լինելու դեպքում մեր համար կարևոր կլինի խաղաղության հաստատումը, որից հետո տնտեսական զարգացումը կարող է լինել թռիչքային»,-ընդգծել է Արամ Մանուկյանը:
https://www.youtube.com/watch?v=RXrx54QTGWA
https://www.youtube.com/watch?v=qch7GRyL3Zs&feature=youtu.be