02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանի փեսան էլ. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, շաբաթ օրը Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաեւ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան:

Ինչպես տեղեկացրել էինք, Գուլոյանը համակարգում է ՀՀԿ‐ի Կոտայքի մարզի շտաբը: ՀՀԿ‐ի մարզային շտաբները համակարգում են մարզպետները, եւ այդ օրը նա իր մյուս գործընկերների հետ միասին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ ու քննարկել ՀՀԿ‐ի նախընտրական գործունեությանը վերաբերող հարցերը: Վերջինս, հիշեցնենք, օրեր առաջ հերքել էր մեր այն հրապարակումը, որ ինքն է համակարգելու ՀՀԿ‐ի շտաբը:

«Ժամանակն այնքան արագ է փոխվում»,‐ երեկ մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանը՝ հաստատելով որ Կարապետ Գուլոյանն է իրենց շտաբի պետը եւ այդ օրն էլ ներկա է եղել այդ հանդիպմանը: Իսկ եթե Կարապետ Գուլոյանը Կոտայքի մարզում ՀՀԿ‐ի փոխարեն աշխատի «Ծառուկյան» դաշինքի համար, ի՞նչ են անելու իշխանությունները: «Եթե նմանատիպ դեպքեր արձանագրվեն, մենք կքննարկենք»,‐ պատասխանեց Ռուբեն Թադեւոսյանը»:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ