25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հանդուրժող

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության։ Արագածոտնի մարզային վարչությունում Մարտի 2-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էր նաև Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Վլադիմիր Գասպարյանը 2016 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներով դրական գնահատեց մարզի ոստիկանների աշխատանքը: Միևնույն ժամանակ՝ հանձնարարեց առավելագույն ուշադրություն դարձնել նախկինում չբացահայտված հանցագործությունների բացահայտման և հետախուզվողների հայտնաբերման խնդրին՝ ընդգծելով, որ արդյունավետ աշխատանքն այդ ուղղությամբ ոչ միայն հանցագործությունների լավագույն կանխագելումն է, այլև ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման երաշխիքը:

Մանրամասն վերլուծելով համայնքային և ճանապարհային ոստիկանության, անձնագրային, անչափահասների հետ տարվող աշխատանքի և այլ ծառայությունների խնդիրներն ու պատասխանատուների հետ քննարկելով աշխատանքի կատարելագործման ուղիները՝ Վլադիրմիր Գասպարյանը, հատկապես կարևորեց օպերատիվ- ծառայողական գործունեության արդյունավետության անհրաժեշտությունը:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև Ազգային ժողովի ընտրությունների շրջանում ոստիկանության խնդիրներին՝ ընդգծելով յուրաքանչյուր ծառայողի համար իր գործառույթների բացարձակ իմացության և դրանց լիարժեք կիրարկման անհրաժեշտությունը, ոստիկանության պատասխանատվությունը ընտրությունների շրջանում ոչ միայն պատշաճ կարգուկանոն ապահովելու, այլև հանրային հավասարակշիռ ու հանդուժողական մթնոլորտ պահպանելու գործում: Խորհրդակցության ավարտին մասնակիցներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ