13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ո՞րն է եղել Գյուլագարակի միջնակարգ դպրոցում աշակերտների թունավորման պատճառը

Մարտի 2-ին  Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցից չորրորդ դասարանի վեց աշակերտ է տեղափոխվել Ստեփանավանի բժշկական կենտրոն: Դպրոցի ճաշարանում սնվելուց հետո երեխաների մոտ ի հայտ են եկել միևնույն ախտանշանները՝ թուլություն և սրտխառնոց:

Գյուլագարակի միջնակարգ դպրոցի տնօրեն Գառնիկ Մատինյանի կարծիքով՝ կատարվածը ոչ թե թունավորում է, այլ պարզապես երեխաներն արևահարվել են, այլապես ինչու՞ 153 աշակերտից միայն տվյալ դասարանի աշակերտների ինքնազգացողությունն է վատացել: Այժմ փակ են դպրոցի խոհանոցն ու պահեստը: Այստեղ ՍանԷպիդկայանը ուսումնասիրություններ է իրականացնում: Տվյալները կամփոփվեն հաջորդ շաբաթ: Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ