18 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Քաղաքապետը էջմիածինցիներին հաշվետվություն է ներկայացրել /ֆոտո/

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը այսօր Էջմիածնի քաղաքապետարանում հանդես է եկել հրապարակային բաց հաշվետվությամբ:

2016 թ. բյուջետային տարում Էջմիածնի քաղաքային համայնքի եկամուտների պլանը կատարվել է 104,4 տոկոսով՝ նախատեսված 1մլրդ  383 մլն դրամի փոխարեն հավաքագրվել է 1մլրդ 444մլն դրամ։ Ինչ վերաբերում է սեփական եկամուտների հավաքագրմանն, ապա այս մասով բյուջեն կատարվել է 109,5 տոկոսով։ Բաց, հրապարակային հաշվետվության ժամանակ այս մասին հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Քաղաքապետը ոլորտ առ ալորտ
մանրամասն ներկայացրեց, թե ինչ նպատակներով է օգտագործվել հավաքագրված բյուջեն:  Ներկայացվեց, որ արդյունավետ են աշխատել քաղաքապետարանի բոլոր օղակները: Բնակկոմունալ տնտեսությունն, օրինակ, բարձր որակով կազմակերպում է  ե´ւ աղբահանությունը, ե´ւ ձմռան ընթացքում ճանապարհների մաքրումը: Լուրջ աշխատանք է կատարվել նաեւ տանիքաշինության ոլորտում: Վերանորոգվել է 32 բազմաբնակարան շենքի՝ 8603մք տանիք, ինչի համար ծախսվել է ավելի քան 47 միլիոն դրամ։ Նշվածից 3384 մք-ի համար իրականացվել է բնական աղետից (կարկուտ եւ սաստիկ հողմ) վնասված տանիքների շինանյութի հատկացման գործընթաց: Բազմաբնակարան շենքերում տեղադրվել 10 հատ շքամուտքի դուռ, ինչի համար ծախսվել է 700 000 դրամ։
Կատարված աշխատանքն ակնառու է, այդ պատճառով էլ էջմիածնեցիները սիրահոժար են կատարում վճարումներ աղբահանության դիմաց։ 2016-ին հավաքագրումները կազմել են նախանշվածի 101 տոկոսը։
Հստակ աշխատանքներ են կատարվել քաղաքի բարեկարգման ուղղությամբ: Ավելացել են ոռոգվող կանաչապատ տարածքները, քաղաքապետարանը շարունակել է արվարձաններում այգիներ հիմնելու աշխատաոճը։ 2016 թվականի ընթացիկ տարում ընդհանուր առմամբ ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել քաղաքի 26 փողոցներում եւ 44 բազմաբնակարան շենքերի բակերում: Քաղաքապետն անուն առ անուն նշեց բոլոր այն փողոցները եւ բակերը, որտեղ իրականացվել են հիմնովին  եւ մասնիակի ասֆալտապատման աշխատանքներ: Նոր գիշերային լուսավորություն է անցկացվել թվով 31 փողոցներում: Սրան զուգահեռ քաղաքի լուսավորվող փողոցներում հին տիպի լուսամփոփները փոխարինվել են ժամանակակից էներգախնայող լուսադիոդային լամպերով: Այսօր արդեն Էջմիածնում ունենք լիարժեք լուսավորվող 72 փողոց։ Նախատեսում ենք 2017 թվականին լուսավորվող փողոցների թիվը հասցնել 120-ի՝ ներառյալ փակուղիները, այսինքն՝ միայն այս տարի արտաքին լուսավորություն ենք անցկացնելու Էջմիածնի 33 փողոցներում եւ 15 փակուղիներում: Քաղաքի լուսավորվող փողոցներում հին տիպի լուսամփոփները փոխարինվել են ժամանակակից էներգախնայող լուսադիոդային լամպերով։ 2 100 հատ նման լամպի տեղադրման համար ծախսել ենք 60մլն 050հազ 400 դրամ։ Դրա շնորհիվ հունիս-դեկտեմբեր ամիսներին էլեներգիայի ծախսը նվազել է 16մլն դրամով։ Փողոցների արտաքին լուսավորության սպառած էլեկտրաէներգիայի ծախսի մեջ մենք տնտեսում ենք գրեթե 80 տոկոս:
Մշակույթի ոլորտը քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում է: Տարվա ընթացքում անցկացվում են բազում մշակութային միջոցառումներ` ամառային բաց կինոդիտումներ, համերգային ծրագրեր, բոլոր պետական, ազգային տոներին նվիրված մշակութային ծրագրեր եւ այլն: Հաշվետու տարվա ընթացքում հարստացվել է նաեւ գրադարանների գրքային ֆոնդը: Այսօր արդեն Էջմիածնում Սպորտի բնագավառում եւս հաջողություններն ակնառու են:  Տարվա ընթացքում Էջմիածնում անցկացվել են լայնամասշտաբ  մարզական տասնյակ միջոցառումներ: Աշխատանքներ են  կատարվել  ինչպես առողջ ապրելակերպի, զանգվածային ֆիզկուլտուրայի  ուղղությամբ, այնպես էլ` մեծ սպորտում հաջողություններ արձանագրելու:  Սպորտը խթանելու նպատակով հատուկ  ուշադրության եւ դրամական խրախուսանքի են արժանացել  աչքի ընկած  մարզիկները եւ մարզիները: Տարվա ընթացքում ամրապնդվեն են կապերը քույր քաղաքների հետ: Արտերկրի քաղաքների հետ գործակցության օրինակով մշակութային փոխանակման ծրագրեր են սկսվել Ալավերդի քաղաքի հետ։ Իսկ Էջմիածնի եւ Վրաստանի հոգեւոր կենտրոն Մցխեթայի  միջեւ գործող հուշագիրն ամրապնդվել է համագործակցության պայմանագրով։

Մանրամասն շարադրելով 2016-ի ընթացքում կատարված աշխատանքները, քաղաքապետը նաեւ հստակ նշեց, որ վերջնական գնահատականը էջմիածնեցին է տալիս: Քաղաքապետարանի աշխատանքը գնահատվում է նաեւ hասարակական կազմակերպությունների կողմից: Էջմիածնի քաղաքապետին  մի քանի վարկածով լավագույն քաղաքապետի տիտղոսի շնորհումը ասվածի վառ ապացուցն է: Քաղաքապետը հայտարարեց, որ Էջմիածնի քաղաքապետարանը շարունակելու է սերտորեն համագործակցել թե՛  քաղաքի բնակչության, թե՛ պետական եւ տարածքային կառավարման մարմինների հետ։  Եվ, հավատարիմ մնալով  քաղաքային իշխանություն-էջմիածնեցի  կապն ամրապնդելու գործընթացին, քաղաքային իշխանությունը ստեղծել է ամեն հնարավորություն համաքաղաքացու ձայնը լսելի դարձնելու համար: Կարեն Գրիգորյանը նշեց, որ դրա համար ստեղծված են բազմաթիվ խողովակներ՝ ընդունելություն քաղաքապետի մոտ, հանդիպումներ քաղաքապետարանի տարբեր ոլորտների պատասխանատուների հետ, քաղաքապետին կից ուսանողական, մշակութային, այլ մասնագիտական խորհուրդներ, հետադարձ կապ քաղաքապետարանի պաշտոնական կայքի միջոցով, շփումներ սոցիալական ցանցերում եւ իհարկե՝ շուրջօրյա գործող քաղաքապետարանի թեժ գիծը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ