18 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Անդրանիկին կախված գտել է կինը

Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում փետրվարի 22-ին կախվելու միջոցով ինքնասպանություն գործած 49-ամյա Անդրանիկ Խաչատրյանին տանը կախված վիճակում հայտնաբերել է կինը:

«Շատ լավ ընտանիք ուներ, շատ հաշտ ու համերաշխ: Լավ կին ու երկու երեխաներ: Անդրանիկը առողջական խնդիրներ ուներ, բայց ինքը շատ հավասարակշիռ ու համեստ մարդ էր: Աղջկան ամուսնացրել էր, իսկ տղան մեկնել էր Ռուսաստան արտագնա աշխատանքի:Նա մի քանի օր առաջ հիվանդանոց էր գնացել ու թերևս առողջականի հետ կապված է դիմել այս քայլին: Ինքը շատ լավ տղա էր, հասնող, պարզ, անմիջական…»,-

Համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ ինքնասպանության պատճառը միայն առողջական խնդրի պատճառով առաջացած սթրեսը կարող էր լինել:

«Աղեստամոքսային համակարգի հետ կապված բավականին լուրջ խնդիրներ ուներ: Հիվանդանոցում երևի լուրջ բան են ասել ու ինքը շատ ծանր է տարել: Չի ցանկացել ընտանիքը անհանգստանա: Գիշերը գոմ է գնացել ու կինը մտածել է, թե անասուններին է կերակրում: Առավոտյան արդեն պարզվել է կատարվածը»,-նշեց գյուղապետը:

Նշենք, որ դեպքով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն: Իրավապահները պարզում են տղամարդու մահվան հանգամանքները:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ