25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չինարիում էլ չի հանգիստ եղել

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում էլ երեկ հանգիստ չի եղել: Թշնամին երեկոյան սկսել է կրակոցներ արձակել: Այս մասին Henaran.am-ին հայտնեց գյուղապետ Սամվել Սաղոյանը: Նրա փոխանցմամբ` այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան, սակայն երեկ բավական ակտիվացել էր թշնամին:

Բարեբախտաբար, տուժածներ ու վնասներ չկան:

Հիշեցնենք, որ երեկ` ժամը 03:00-ի եւ 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարեւելյան (Մարտունի) եւ արեւելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա եւ հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ:

ԱՀ ՊԲ-ից  հայտնել են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաեւ շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր եւ վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ