01 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Մի քիչ ցուրտ էր, բայց…կայացավ վանաձորցու սիրած տոնը (ֆոտո)

Ավանդույթի համաձայն` այս տարի էլ Թեժ լեռան հովտում անցկացվեց Լոռվա ձմեռ մարզատոնահանդեսը: 47-րդ Լոռվա ձմեռին ընդգրկված էին նախորդ տարիների ավանդական մարզաձևերը՝ դահուկավազք, լեռնադահուկ, վետերանների դահուկավազք, պարանի ձգում, վոլեյբոլ ձյան վրա, պարկերով էստաֆետա, կշռաքարերի հրում, ձնեմարդի պատրաստում, ձնագնդի նետում ճիշտ նշանակետին, բազկամարտ, բարձունքի հաղթահարում, սահնակով վայրէջք, մինի ֆուտբոլ ձյան վրա, բարձակռիվ, շախմատ, բռնցքամարտ, ազգային կոխ, սուսերամարտ և այլն:

Մարզատոնահանդեսին մասնակցություն ունեցան գեղարվեստական  համույթներ, անհատ կատարողներ,  պարային համույթներ, ուկրաինական Վերբիչենկո գեղարվեստական համույթը, լարախաղաց: Հաղթողները պարգևատրվեցին  համայնքապետարանի պատվոգրերով և մրցանակներով: Խաղարկվեցին նաև նաև հատուկ մրցանակներ: Այս տարվա նորամուծություններից մեկն էլ  օդապարիկն էր, որը քամու պատճառով օդ բարձրացավ ընդամենը մեկ անգամ:unnamed (19) unnamed (18) unnamed (17) unnamed (16)

«Սպասելիքները արդարացան, ճիշտ է՝ եղանակային պայմանները մի քիչ ցուրտ էր, մտավախություն ունեինք, որ բնակչությունը ակտիվ չի մասնակցի, բայց, ինչպես միշտ, վանաձորցու սիրած տոնն է, և շատ ակտիվ մասնակցություն եղավ: Նորություններ կային այս մարզատոնահանդեսին, մեզ հյուր էին եկել լարախաղացներ Երևանի կրկեսից, ձիրարշավորդների էինք հրավիրել, բայց երկու հոգի էին ներկայացել, ցավոք, ձյան խորության պատճառով մրցումը չկայացավ»,-Henaran.am-ի հետ զրույցում պարզաբանում է Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը:

 

Գոհար Մովսիսյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ