25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լոռիում նոր պղնձաձուլական գործարան կկառուցվի

Հայաստանում միշտ խոսվել է այն մասին, որ մետաղների խտանյութեր արտահանելու փոխարեն ավելի նպատակահարմար կլիներ տեղում վերամշակել մետաղի հանքաքարը, կորզել մաքուր մետաղն ու արտահանել այն։ Նախ՝ դրա արժեքն ավելի մեծ է, բացի այդ՝ մի քանի անգամ նվազում են տրանսպորտային ծախսերը, տեղեկացնում է b4b.am-ը:

ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից նախաձեռնված ներդրումային հարթակի միջոցով մշակված ծրագրերից մեկը վերաբերում է հենց այս խնդրին։ Կարելի է ասել, որ ներդրումային հարթակի ամենահավակնոտ և լայնամասշտաբ ծրագրերից մեկը պղնձաձուլական գործարանի կառուցումն է։

Համառոտ ներկայացնենք՝ ինչի մասին է խոսքը։

Այս պահին, ըստ նախագծի տվյալների, պղնձի արտադրությամբ զբաղվում է միայն Ալավերդու մետալուրգիական գործարանը, որն այժմ հանդես է գալիս որպես Armenian Copper Program ընկերություն։ Այն արտադրում է տարեկան մոտ 10 հազար տոննա պղինձ, որի համար օգտագործում է 3 ընկերությունների (Base Metalls, Թեղուտ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ) պղնձի խտանյութը։

Մյուս կողմից, Հայաստանում արտադրվում է տարեկան մի քանի հարյուր հազար տոննա պղնձի խտանյութ։ Այսինքն, դրա մեծ մասը հենց այդ տեսքով էլ արտահանվում է՝ առանց վերամշակման ենթարկվելու Հայաստանում։

Ներդրումային ծրագրում հիմք են վերցվել 2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալները՝ արտադրվել է մոտ 250 հազար տոննա պղնձի խտանյութ։ Խտանյութի մեջ պղնձի պարունակությունը միջինը 25% է։ Այսինքն, ըստ ծրագրի, Հայաստանում կարելի է արտադրել տարեկան 65 հազար տոննա պղինձ, որի արժեքն ավելի բարձր է, իսկ հետագայում այդ թիվը կհասցվի 80 հազար տոննայի (մեր կողմից ավելացնենք, որ 2016 թվականին արտադրվել է շուրջ 390 հազար պղնձի խտանյութ)։

Բացի այդ, հաշվի առնելով որ պղնձի պարունակությունը 25% է, ստացվում է, որ տեղափոխման ժամանակ տրանսպորտային 75%-ը բաժին է ընկնում արժեք չներկայացնող նյութերին։ Այսինքն, մաքուր պղնձի արտահանման տրանսպորտային ծախսը 4 անգամ ավելի էժան է։

Այս ամենը հաշվի առնելով՝ նախագծով առաջարկվում է կառուցել պղնձաձուլական գործարան՝ տարեկան 80 հազար տոննա պղինձ արտադրելու հզորությամբ։ Դա կարելի է անել 2 տարբերակով՝ արդիականացնել ներկայիս գործարանն ու մեծացնել դրա հզորությունները, կամ կառուցել նոր գործարան։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ