13 Հունիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Բախումը դաժան է լինելու. Հայկական Ժամանակ

«Արարատի մարզը խորհրդարանական ընտրություններին թերեւս ամենաթեժ ընտրատարածքներից մեկն է լինելու: Այստեղ բախվելու են հին ու նոր կրքեր:

Մամուլում գրվել է, որ մարզում «Բարգավաճ Հայաստանե կուսակցության ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է Հովիկ Աբրահամյանի որդին՝ Գագիկ Ծառուկյանի փեսա, Արտաշատի քաղաքապետ։ Արգամ Աբրահամյանը: Այս պայմաններում Աբրահամյանները, Ծառուկյանն ու ԲՀԿ-ն, բնականաբար, ամեն ինչ անելու են, որ Արգամ Աբրահամյանն առավելագույն ձայներ ստանա:

Այս մարզում ընդհանրապես բախվելու են Աբրահամյանների, ԲՀԿ-ի եւ իշխող ՀՀԿ-ի շահերը: ԲՀԿ-ն ու Արգամ Աբրահամյանն ամեն ինչ անելու են ՀՀԿ-ին եւ ՀՀԿ-ի թեկնածուներին հաղթելու համար: ԲՀԿ-ն Արգամ Աբրահամյանից զատ այս մարզում այլ թեկնածուներ էլ է առաջադրելու:

ՀՀԿ-ի թեկնածուներից են մարզպետ Արամայիս Գրիգորյանը, նախկին ոստիկանապետ, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը, պատգամավոր Մուրադ Մուրադյանն ու այլք:

Հովիկ Աբրահամյանը, հեռանալով ՀՀԿ-ից, դժգոհություն ու բարդույթներ է կուտակել այդ կուսակցության նկատմամբ: Հիմա նա դրանք հաղթահարելու համար պետք է օգտագործի այս ընտրությունները: Նա Արարատում պետք է ապացուցի, որ ինքն է այդտեղ տերն ու տիրակալը: Իսկ Արարատում Աբրահամյանների եւ Ծառուկյանի լծակները բավական մեծ են:

Տարիներ շարունակ նրանք մարզային ամենատարբեր պետական ու մասնավոր կառույցներում, հիվանդանոցներում, դպրոցներում եւ այլուր հատկապես ղեկավար պոստերում իրենց մարդկանց են ընդգրկել: Եվ ՀՀԿ-ում մտահոգություն կա, որ մինչեւ ընտրություններ չեն հասցնի այդ լծակները կամ գոնե դրանց մի մասը վերցնել:

Իշխանությունն այս մարզում նրանց դեմ է հանել Արամայիս Գրիգորյանին, Ալիկ Սարգսյանին եւ Մուրադ Մուրադյանին, որոնք տարիներ շարունակ գրեթե թշնամական հարաբերություններ են ունեցել Աբրահամյանների հետ: Մարզում ազդեցություն ունենալու կամ ազդեցությունները չկիսելու հողի վրա նրանք երբեմն բախվել են: Ահա այս հին ու նոր թշնամությունների բախմանն էլ ականատես կլինենք սպասվող ընտրական գործընթացներում:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ