14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում պահանջում են տնօրենի հրաժարականը (տեսանյութ)

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութից, որն այս պահին Երեւանի Մոնթեի անվան դպրոցում տիրող իրավիճակն է ներկայացնում, պարզ է դառնում, որ ծնողներն արդեն հավաքվել են դպրոցի դահլիճում ու պահանջում են տնօրենի հրաժարականը, դպրոցում է նաեւ  Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը: Տնօրեն տիկին Ազիզյանը մոտեցել է դահլիճին, նշում է, որ այս ամենը խանգարում է դպրոցի […]

Փաշինյանին կարելի է համեմատել Կոլոմբոսի հետ.Ազատ Արշակյան/տեսանյութ/

«Մեծ բարեբախտություն էր, որ ՀՀԿն կամազուրկ մարդկանց կազմակերպություն էր: Նրանք նույնիսկ ինքնապաշտպանական բնազդ չունեն: Նրանց ելույթները լյուստրացիա էին: Նրանք ի վիճակի չէին կազմակերպվելու և դիմադրություն ցույց տալու»,-այսօր՝ մայիսի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Արշակյանը հանրապետական կուսակցության ետ քայլը համարում է տապալում. «Ես դեռ չէի կարծում, որ վասալների […]

Առաջնահերթ պետք է ազատ արձակվեն քաղբանտարկյալները. գնդապետը շարունակում է նստացույցը/տեսանյութ/

Ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը արդեն 44 օր նստացույց է իրականացնում Ազատության հրապարակում: Նա գտնում է, որ դեռևս իր պահանջը չի կատարվել: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Ավետիսյանը ժողովրդին սթափության կոչ արեց: «Նստացույցը դեռ շարունակվելու է, քանի դեռ ժողովրդի ընտրած վարչապետը չի ձևավորել ժամանակավոր կառավարությունը»,-նշեց Ավետիսյանը և հավելեց, որ Փաշինյանից նույնպես պահանջ ունի: «Բարով, խերով թող Փաշինյանը […]

Եթե վարչապետը կորոշի, որ իրեն ոչ մի ուժ պետք չի, մեզ էլ երբեք պետք չի լինել խնդրատուի դերում. Գ. Պետրոսյան (տեսանյութ)

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսանը Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք չեն սատարել Նիկոլ Փաշինյանին ու ժողովրդական շարժմանը՝ մտածելով, որ հետագայում կառավարությունում տեղ ունենան: «Վարչապետը կընտրվի, ինքը կորոշի, թե մարդկային ինչ ռեսուրսներով է պատրաստվում արդեն վերադարձնել հասարակության իրեն տրված վստահությունը, դա իրենց խնդիրն է: Եթե վարչապետը կորոշի, որ իրեն ոչ մի ուժ պետք չի, […]

Կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն ավելի սթափ մտածել ու վեր կանգնել զուտ կուսակցական շահերից. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

«Պարոն Ծառուկյանն էլ է ասել՝ մենք սատարում ենք ժողովրդի թեկնածուին առանց որևէ ակնկալիքի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ ի պատասխան հարցին, թե որը պետք է լինի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, ում իրենք սատարում են, ձևավորվելիք ժամանակավոր կառավարության հիմնական գործառույթը: Պետրոսյանն ընդգծեց, որ այդ կառավարության հիմնական առաքելությունը պիտի լինի կազմակերպել ժողովրդի կամքն […]

Ժողովրդի իշխանությունը ոչ ոք յուրացնելու իրավունք չունի. Ռուստամյան (տեսանյութ)

Ժողովրդի իշխանությունը ոչ ոք յուրացնելու իրավունք չունի, սա պետք է մենք հասկանանք. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Ամենագլխավորն այն էր, որ առաջին օրվանից պետք է հասկանայինք, որ սա ժողովրդային պոռթկում է, և որ ժողովուրդն էր կանգնած այս բոլոր պահանջների հետևում»,- ասաց նա: Ռուստամյանը նշեց, որ մենք անցյալի դառը դասեր […]

«Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորից 27-ը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ առաջադրելու ձևաթուղթը (տեսանյութ)

«Ծառուկյան» խմբակցության 31 պատգամավորից 27-ը ստորագրել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ առաջադրելու ձևաթուղթը, լրագրողներին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։   «Ունենք բացականեր, ովքեր արտերկրում են, բայց հաշվի առելով «Ելք»-ի և ՀՅԴ ստորագրությունները՝ կարծում եմ՝ մեկ երրորդ ապահովելու համար դա բավարար է», – ասաց Զոհրաբյանը։

Չի բացառվում՝ Աղվան Վարդանյանը հեռացվի ՀՅԴ-ից (տեսանյութ)

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Աղվան Վարդանյանը պիտի վայր դնի մանդատը և վայր է դնում: Աղվան Վարդանյանը, հիշեցնեք, չենթարկվե կուսակցական որոշմանը և կողմ չքվեարկեց Նիկոլ Փաշինյանին: Արմեն Ռուստամյանն այսօր չբացառեց, որ Վարդանյանը նաև կուսակցությունից կհեռացվի:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի