05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«Լավ օրից չի, որ օլիգարխն ուզում է մտնել քաղաքականություն» (տեսանյութ)

ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանից Henaran.am-ը հետաքրքրվել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը կհաջողվի պայքարել օլիգարխների, գործարարների առկայության դեմ օրենսդիր ու գործադիր մարմիններում: Ըստ նախկին պատգամավորի՝ պետք է հստակ լինի, որ բիզնեսմեններն  իրենց գործով զբաղվեն, միաժամանակ նշեց՝ լավ օրից չի, որ օլիգարխն ուզում է մտնել քաղաքականություն:  

Հեղափոխությունից հետո հուսահատված են. բողոքի ակցիա Վերաքննիչ դատարանի մոտ /ֆոտո/տեսանյութ/

Այս պահին ՀՀ Վերաքննիչ դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Ժիրայր Սեֆիլյանի գործով դատապարտվածների հարազատները՝ մասնավորապես Ներսես Պողոսյանի ազատության պահանջով: Վերջինիս կինը՝ Լիա Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մինչեւ դատավճիռը 8 պատգամավորներ պահանջով էին հանդես եկել՝ ստորագրությամբ խափանման միջոցը փոխելու, ինչը, սակայն չիրականացավ: Լիա Պողոսյանի խոսքով՝ իրենք լիահույս էին, որ հեղափոխությունից հետո տղաները ազատ […]

Այսօրվա մեր իշխանությունը պլյուսով դուրս եկավ. Արման Նավասարդյան (տեսանյութ)

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը գտնում է, որ Փաշինյան-Պուտին երեկ կայացած հանդիպումը բավականին հաջող էր: «Հաջող էր, որովհետև նախ դա տեղի ունեցավ իշխանափոխությունից հետո, այսինքն՝ ներ ղեկավարություն եկավ, իսկ նման փոփոխությունները միշտ բերում են դրական հետևանքներ»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց նա: «Այսօրվա մեր իշխանությունը պլյուսով դուրս եկավ»,-նկատեց նա: Արման Նավասարդյանն ընդգծեց, որ Ռուսաստանը […]

Չկա մեկը, որ այս ոլորտի համար դոշ է տալիս. ստոմատոլոգ/տեսանյութ/

Ստոմատոլոգներն Առողջապահության նոր նախարարին առաջարկում են օրենդրական նոր կարգավորումների փաթեթ, պահանջում են հարկային օրենսդրության փոփոխություններ, բարձրաձայնում են ոլորտում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրները։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Կառուցողական ստոմատոլոգիա» ՀԿ նախագահ Հովհաննես Գևորգյանը հայտնեց, որ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը արդեն արձագանքել է իրենց և խոստացել ՊԵԿ նախագահի և այլ իրավասու մարմինների հետ քննարկել […]

««Քաղաքացիական պայմանագիրը» հարսնատես է անելու» (տեսանյութ)

Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի խոսքով՝ ՀՀԿ-ն կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը աղետ է երկրի համար, այդ իսկ պատճառով էլ դեմ քվեարկեցին մայիսի 1-ին: Այս մասին նա նշում է Henaran.am-ի հետ զրույցում: Այս դեպքում, երբ ՀՀԿ-ն կողմ քվեարկեց, Ազատ Արշակյանը զարմանում է, թե եթե այդպես են մտածում, ինչու որոշեցին հետո կողմ քվեարկել նրան:  Արշակյանը դեմ […]

«Սխալ է հետ բերել նրանց, ովքեր մասնակցել են ՀՀ-ի կեղեքմանը»

Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի համոզմամբ՝  հիմնական խնդիրն այն է, թե ինչ հրահանգներ է տալիս վարչապետը։ «Սխալ է հետ բերել նրանց, ովքեր մասնակցել են ՀՀ-ի կեղեքմանը, աղքատությունը: Կարծում եմ, որ դա ական է ներկայիս իշխանության համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում  «Ծառուկյան» դաշինքի և «Հայ Յեղափոխական Դաշնակցության» պորտֆելներին: ԱԻՄ անդամ, […]

Հակառակ դեպքում սպասենք հերթական վատ վարչապետին. Գագիկ Սարուխանյան (տեսանյութ)

«Բոլորովին նոր մարդիկ են, շատերին չենք ճանաչում, մարդիկ ասում են, որ հենց լավը դա է, որ նրանք թաթախված չեն խնամի-ծանոթ սկզբունքների մեջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ խոսելով նոր կառավարության կազմի մասին: «Բայց որ նրանք հայտնի չեն, դա արդեն լավ է, որովհետև եթե հայտնի լինեին, ապա պիտի որ լինեին նախկին […]

Սա ժամանակավոր կառավարություն է, անկախ նրանից՝ քանի ամիս կաշխատի. քաղտեխնոլոգ

«Երկար ժամանակ իշխանությունների հետ պայքարի հիմքում դրված էր քաղաքական բովանդակություն ունեցող շարժման ձևակերպումը»,-այսօր՝ մայիսի 14-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի նոր կառավարության աշխատանքը պետք է գնահատել հարյուր օր անց: Բադալյանը նշեց՝ խնդիրների իրականացման դրական արձագանքներ արդեն գալիս են, օրինակ՝ մաքսայինից: «Սա ժամանակավոր կառավարություն է, անկախ նրանից՝ քանի […]

Նոր իշխանությունը պիտի սկսեր առանց քաղբանտարկյալների. փորձագետներ (տեսանյութ)

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի խոսքով՝ բոլոր քաղաքական բանտարկյալներըպետք է ազատ արձակվեն: «Դա անմիջապես պետք է աներ նոր իշխանությունը, սկսվեր քաղաքական վճիռ կայացնողների ազատազրկումը, որ այսօրվա իշխանությունն ականջին օղ անի»,-այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանն էլ է սրան կողմ: Ըստ նրա՝ սա վենդետա չէր լինի, սա հանցագործության […]

Ցեցով լոլիկը հետ են բերել հայկական շուկա. վարչապետից ֆերմերները հանդիպում են պահանջում (տեսանյութ)

Մի քանի ֆերմերներ այսօր ասուլիսի ժամանակ հանդես եկան պահանջով՝ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Մենք ամեն տարի լճացման խնդիր ունեցել ենք Թուրքիայից ներկրված լոլիկի պատճառով, բանջարեղենի պատճառով, բայց այս տարի ինքնարժեքից ցածր ենք վաճառում մեր եղած բանջարեղենը մեծ ջերմոցատերերի սխալի պատճառով, ուստի մեզ անհրաժեշտ է պետական միջամտություն՝ արտահանման հետ կապված: Այսօր կարող եմ ասել, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի