Հեղափոխությունից հետո հուսահատված են. բողոքի ակցիա Վերաքննիչ դատարանի մոտ /ֆոտո/տեսանյութ/
Այս պահին ՀՀ Վերաքննիչ դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Ժիրայր Սեֆիլյանի գործով դատապարտվածների հարազատները՝ մասնավորապես Ներսես Պողոսյանի ազատության պահանջով: Վերջինիս կինը՝ Լիա Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մինչեւ դատավճիռը 8 պատգամավորներ պահանջով էին հանդես եկել՝ ստորագրությամբ խափանման միջոցը փոխելու, ինչը, սակայն չիրականացավ: Լիա Պողոսյանի խոսքով՝ իրենք լիահույս էին, որ հեղափոխությունից հետո տղաները ազատ կարձակվեն, ինչը սակայն տեղի չունեցավ: Եւ այս պահին իրենք հուսահատված են:
Հիշեցնենք, Ներսես Պողոսյանը դատապարտվել է 3 տարի 6 ամսվա ազատազրկման՝ ապօրինի զենք զինամթերք տեղափոխելու մեղադրանքով, ինչպես նաեւ կազմակերպված հանցախմբին աջակցության համար:
Մանրամասները` տեսանյութում