29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ցեցով լոլիկը հետ են բերել հայկական շուկա. վարչապետից ֆերմերները հանդիպում են պահանջում (տեսանյութ)

Մի քանի ֆերմերներ այսօր ասուլիսի ժամանակ հանդես եկան պահանջով՝ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Մենք ամեն տարի լճացման խնդիր ունեցել ենք Թուրքիայից ներկրված լոլիկի պատճառով, բանջարեղենի պատճառով, բայց այս տարի ինքնարժեքից ցածր ենք վաճառում մեր եղած բանջարեղենը մեծ ջերմոցատերերի սխալի պատճառով, ուստի մեզ անհրաժեշտ է պետական միջամտություն՝ արտահանման հետ կապված:

Այսօր կարող եմ ասել, որ Գյուղնախարարությունը ոչ մի նորմալ աջակցություն չի տրամադրում, իրենց լծակները չեն օգտագործում, եթե կառավարության կողմից աջակցություն կլինի, արտահանման հարցում օգնություն կունենանք, հակառակ դեպքում պիտի պաստառները վերցնենք ու ընկնենք փողոց, մենք ցանկանում ենք հանդիպում վարչապետի հետ, որպեսզի իմ ցավացող մատի ցավը ես ինքս ներկայացնեմ»,-ասաց Արմեն Սիմոնյանը:

Արմինե Գևորգյանը նշեց, որ իրենք այսօր արտահման համար փաստի առաջ են կանգնել, քանի որ մեծ ջերմոցատերերը խախտումներ կատարեցին, դրանից հետո որոշվել է հատուկ կոդ ուզել արտադրողներից, թե կոնկրետ որ ռուսական ընկերություն են արտահանում իրենց ապրանքը, ինչը արդեն խնդիր է:

Վարուժան Խոդեդանյանն էլ հավելեց, որ խոշոր ջերմոցատերերի ապրանքները, ում մոտ խախտումներ են հայտնաբերվել, հետ է ուղարկվել Հայաստան: «Ցեցով պոմիդորը չեն կարողացել արտահանել, ու դա հետ է եկել մեր շուկա, պոմիդորի մոտ էլ է «թավշյա հեղափոխություն» եղել, նման գին այս սեզոնին՝ 200-300 դրամ չի եղել: Եվ իրենց պատճառով մենք էլ ենք ստիպված այդ գներով մեր ապրանքը վաճառել:

Սա կարող է արված լինել Ռուսաստանի կողմից միտումնավոր, բայց հույս ունենք, որ Հայաստանի քաղաքականության արդյունքն է, իսկ եթե Ռուսաստանի քաղաքականության արդյունքը լինի, մենք սովից կմեռնենք»,-ասաց նա:

Ֆերմերները նաև ասում են, որ որոշ ընկերություններ թուրքական պոմիդոր են բերում Հայաստան և հայկականի անունի տակ այդ վատ որակի թուրքական պոմիդորներն արտահանում Ռուսաստան, իսկ Ռուսաստանում շատ լավ հասկանում են, թե որն է հայկականը, որը՝ թուրքական:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ