Փակ է Խանջյան փողոցը. երթևեկությունը կաթվածահար է եղել (տեսանյութ)

Բողոքի ցույցերը ոչ միայն Երևանում են, այլև այլ մարզերում: Ներկայացնում ենք տեսանյութեր Վանաձորում ընթացող բողոքի երթից: https://www.youtube.com/watch?v=711Bx-SVWec&feature=youtu.be
Քիչ առաջ մի խումբ երիտասարդներ եւ դպրոցականներ փակել են Աբովյան-Երևան գլխավոր ճանապարհը: Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ ցուցարարները ակցիա են իրականացնում ողջ քաղաքով` երթևեկում են ազդանշանները միացրած: Մանրամասները` տեսանյութում:
Այսօր, կեսօրին Եղվարդ քաղաքի բնակիչները փակեցին Եղվարդ-Երևան գլխավոր ճանապարհը: Եղվարդցիները փաստում են, որ արդեն 5 օր չի գործում Եղվարդ-Երևան 269 համարի միակ երթուղին: Եղվարդի բնակիչ Հայկազ Նիկողոսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում պատրաստվում են ավելի կտրուկ քայլերի անցնել.«Եղվարդի բնակչությունը պահանջում է բացել գիծը: Սա առաջին դեպքը չի: Ինչքան Երևանում ցույց […]
«Տեսնում եք, թե այս օրերին իրավապահ մարմինները որքան զուսպ էին, բայց ես չէի ցանկանա, որպեսզի այդ անհամաչափությունը այնքան խախտվի, որ իրավապահները ստիպված լինեն հարկադրանքի միջոցներ կիրառել: Որևէ ցանկություն չկա հարկադրանքի միջոց կիրառել, բայց երկրում չի կարող տիրել ամենաթողության իրավիճակ»,- «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն՝ անդրադառնալով քաղաքական վերջին զարգացումներին: […]
Ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Շիրակացի փողոցում: Բախվել են Մերսեդես մակնիշի երկու մեքենաներ:ՈՒժեղ բախումից մերսեդեսներից մեկը հարվածել է փողոցում կայանած ջրամատակարար ընկերության վթարավերացման բրիգադի բեռնատար մեքենային։ Գազի արտահոսք է եղել ու հրդեհ է բռնկվել: Բեռնատարը եւ Մերսեդես մակնիշի մեքենաներից մեկը ամբողջությամբ այրվել են: Ուղևորներին հաջողվել է ժամանակին դուրս գալ տրանսպորտային միջոցից: Նրանցից երեքը մարմնական վնասվածքներով […]
Ոստիկանները Հանրապետության հրապարակից բերման ենթարկեցին «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին եւ եւս մի քանի ակտիվիստներին: «Մենք ձեզ սիրում ենք, վստահ եղեք, որ վաղ թե ուշ ամեն ինչ փոխվելու է: Սերժ Սարգսյանը չի կարող բոլորիս մատների վրա խաղացնել»,-հայտարարեց Սանասարյանը: Արդեն ոստիկանական մեքենայի մեջ նրա ձեռքից վերցրին հեռախոսը, որով նա ուղիղ եթեր էր մտել: Նշենք, որ […]