Շատ կարևոր է, որ Արցախը ներկա գտնվի բանակցություններին
«Արցախյան բանակցությունների խնդրում Հայաստանը պետք է ունենա վճռորոշ դերակատարում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կարծիքը հայտնեց լեզվաբան Նարինե Դիլբարյանը:
Դիլբարյանի համոզմամբ մենք պետք է Ադրբեջանին հստակ իրավական նորմերով զգացնել տանք, որ վերջինս պետք է ուղիղ բանակցությունների մեջ մտնի Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ:
«Մեր խնդիրը բանակցությունների ձևաչափը ընդլայնելն է: Պետք է հաղթահարել Ադրբեջանի՝ Արցախը անտեսելու այն անբացատրելի մղումը, որը Հայաստանին համարում է հակամարտության կողմ: Մենք պետք է ցույց տանք, որ մենք հակամարտության կողմ չենք և, որ Հայաստանը որևէ հակամարտություն չունի, այլ միայն երաշխավորում է հայկական Արցախի սահմանները»,-ասաց նա:
Նարինե Դիլբարյանի խոսքով Արցախի՝ որպես ինքնուրույն միավոր ճանաչվելը այս պահին պակաս կարևոր է. «Հիմա շատ կարևոր է, որ Արցախը ներկա գտնվի բանակցություններին ժամանակ»:
Առավել մանրամասն տեսանյութում: