19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ցուցարարները շրջափակեցին դատախազության շենքը/տեսանյութ/

Քիչ առաջ ցուցարարները շրջափակեցին դատախազության շենքը։ Այնտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ցուցարարների մի մասը կմնա այս շենքի մոտ, իսկ մյուս հատվածը կշարժվի այլ շենքեր շրջափակելու։ Իսկ դատախազության շենքի շրջափակումը Փաշինյանը վստահեց Դավիթ Սանասարյանին։

Երբ հազարավոր մարդիկ են, կարող է կայծից բոց բորբոքվել. Ա. Վարդանյան (տեսանյութ)

«Մենք անում ենք մեր գործառույթները, ԱԺ նիստը գումարվում է»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա դրսում կանգնած քաղաքացիներին և ուժային կառույցներին հորդորեց, որ երկուստեք խոհեմություն հանդես բերեն և թույլ չտան բախումներ: Հարցին` հնարավոր է պատգամավորները կենդանի պատ կազմեն ինչպես «էլեկտրիկ Երևանի» ժամանակ, նա ասաց, որ այս պահին հնարավոր չէ, որովհետև […]

Թավշյա հեղափոխության մեկնարկը տրված է․ Փաշինյանը հայտարարեց/տեսանյութ/

Մի քանի րոպե առաջ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիայի հրապարակում արեց իր կարեւոր հայտարարությունը։ «Այս պահից սկսված՝ տրվում է Թավշյա հեղափոխության մեկնարկը»,- ասաց նա։ Փաշինյանը նշեց, որ բազաթիվ քաղաքացիներ փակել են Երեւան-Իջեւան մայրուղին, Գյումրիի փողոցները։ Նա նշեց, որ պայքարը լինելու է ցանցային, հայտնեց, որ բազմաթիվ քաղաքերում դասադուլ ու գործադուլ է հայտարարվել։ Փաշինյանի խոսքով՝ մի խումբ երիտասարդներ շրջափակել […]

Մենք իհարկե որոշում ունենք՝ քվեարկության ձևի և բովանադակության հետ կապված

«Մենք իհարկե որոշում ունենք՝ քվեարկության ձևի և բովանադակության հետ կապված»,-այսօր Ազգային ժողովի հատուկ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա խմբակցության անունից ինքն է ելույթ ունենալու և չի ցանկանում առաջ անցնել: Ըստ Մելքումյանի՝ երկրում շատ չլուծված խնդիրներ կան, և երկրում պետք է հանրային հասարակական կոնսեսուս: «Շատ պետք է աշխատել, լսել […]

Դեմ ենք քվեարկելու, մեր ելույթներում ամեն ինչ կասենք․ Էդմոն Մարուքյան

Քիչ առաջ Ազգային ժողով ժամանեց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենք բնականաբար մասնակցելու են նիստին, դեմ են քվեարկելու վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին եւ իրենց ելույթներում ամեն ինչ կասեն։ Մարուքյանը նշեց նաեւ, որ որքանով ինքն է հասկացել Նիկոլ Փաշինյանի ելույթից, Փաշինյանն ինքն էլ կներկայանա նիստին։ Նա նաեւ տեղեկություններ ուներ, որ […]

«Ձեր մոր տարիքին է, ի՞նչ եք անում». կինը հայտնվեց ոստիկանի ոտքերի տակ/տեսանյութ/

Այսօր՝ ապրիլի 16-ի  առավոտյան ուսանողները փակել էին Երևանի Հերացի-Կորյուն խաչմերուկը :  Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ոստիկանները փորձեցին ուժով ուսանողներին հեռացնել փողոցից: Լարված իրավիճակ ստեղծվեց:Մի կին ընկավ գետնին և  հայտնվեց ոստիկանների ոտքերի տակ: «Ձեր մոր տարիքին է, ի՞նչ եք անում»,-բղավում էին ակցիայի մասնակիցները: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի