11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ի՞նչ է նշանակում բենթլիներ կամ առանձնատներ ունենալ. կաթողիկոսը և մի քանի այլ հոգևորականներ խախտել են ուխտեր

Կաթողիկոսի ընտրության կարգը Գարեգին Բ-ի պարագայում խախտվել է, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պատմաբան Գևորգ Յազճյանը:

Յազճյանի հավաստմամբ՝ կաթողիկոսը  օրհնություն է տվել, 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ից սկսած և միչև վերջերս շարունակվող,  անօրինական ձևով անցկացված բոլոր ընտրություններին, ինչը անթույլատրելի է:

Պատմաբանը ասաց նաև, որ կաթողիկոսը և մի քանի այլ հոգևորականներ, խախտել են  մի շարք կարևոր ուխտեր. «Նույն ինքը՝ գահակալը, նրա հոգևոր եղբայր Նավասարդ Կճոյանը, որին ես նույնիսկ ամաչում եմ մարդ կոչել, խախտել են եթե ոչ կուսակրոնության, ապա գոնե աղքատության ուխտը: Ի՞նչ է նշանակում բենթլիներ, սեփական բնակարաններ կամ առանձնատներ ունենալ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ