Արա Բաբլոյանը բացատրեց, թե ինչու երեկ չշնորհավորեց վարչապետին (տեսանյութ)
««Հանրապետականը» մնում է իր դիրքորոշմանը, մենք պետք է անենք ամեն ինչ հանուն երկրի կայունության և ժողովրդի բարօրության», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արա ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով Դավիթ Հարությունյանի վերանշանակման մասին լուրերին։
Նա հավելեց, որ եթե կան քայլեր, որոնք ՀՀԿ-ն կատարում է, միայն երկրի կայունության համար է:
Հարցին՝ ինչո՞ւ չշնորհավորեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ, ԱԺ նախագահն արձագանքեց.«Ես չշնորհավորեցի, որովհետև ուղղակի չթողեցին, ծափահարեցին և թույլ չտվեցին դա անել, ապա ես հրավիրեցի նրան: Ես շնորհավորում եմ, որովհետև ինչպես ընդունված է քաղաքակիրթ երկրներում և հասարակություններում, մեկը մյուսին պետք է շնորհավորեն»: