23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Նախկին ՄԻՊ-ը միանում է Քոչարյանի՞ն/վիդեո/

Այսօր՝ հունիսի 17-ին «Համախմբում» կուսակցության համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե  արդյոք պատրա՞ստ է միանալ մի կուսակցության, որի հետեւում, ըստ տարածված տեղեկությունների, կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, որի օրոք Հայաստանում խախտվել են մարդու իրավուքնները, Կարեն Անդրեասյանը արձագանքեց, որ Հայաստանի բոլոր նախագահների ժամանակ էլ խախտվել են մարդու իրավունքները: Մանրամասները՝ տեսանյութում:

Դեռ 5-րդ դարում հայ ազգը ունեցել է տիեզերական երգեր/վիդեո/

Այսօր՝ հունիսի 17-ին  «Հենարան»  մամուլի ակումբում հյուրընկալվել էին Հայաստանի փոքրիկ երգիչների երգչախումբը՝ երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ: Նրանք նոր էին վերադարձել Շվեցարիա համերգային շրջագայությունից: Տիգրան Հեքեքյանը շրջագայությունից կարևորեց այն հանգամանքը, որ իր սաները շրջագայության ժամանակ երգեցին հինգերորդ դարի երգեր և բոլորին պարզ դարձավ, որ Հայ ազգը հինգերորդ դարում ունեցել է տիեզերական երգեր: Փոքրիկ երգիչները նույնպես […]

«Համախմբում» կուսակցության նախագահ ընտրվեց Վարդան Օսկանյանը

«Համախմբում» կուսակցության համագումարին այսօր` հունիսի 17-ին, կուսակցության նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Կուսակցության փոխնախագահներ ընտրվեցին ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանը եւ Ստեփան Մարգարյանը: Կուսակցության վարչության անդամներ ընտրվեցին Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, լրագրող Գեղամ Նազարյանը, Հայաստանի նախկին […]

Կարեն Անդրեասյանը Օսկանյանի կողքին է /վիդեո/

Հայաստանի նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այսօր` հունիսի 17-ին, «Համախմբում» կուսաացության համագումարին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց , որ որոշում է ընդունել անդամակցել «Համախմբում» կուսակցությանը: «Այն թիմը, որն այս կուսակցությունում է, իմ խորին համոզմամբ ունի եւ ինտելեկտ, եւ ազնվություն եւ  նպաստելու է մեր երկրում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները լուծմանը»,-ասաց նա: Լրագրողի դիտարկմանը` արդյոք կուսակցությունը պայքարելո՞ւ է  երկրում […]

Լավ գիտենք՝ ովքեր են կաշառք բաժանողները /վիդեո/

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  վստահեցրեց՝  ՀՀԿ-ն ընտրությունների ժամանակ ընտրակաշառք չի բաժանում, սակայն իրենք գիտեն, թե ովքեր են կաշառք բաժանողները: «Խնդիրը վերաբերվում է միայն քվեարկության օրվա կապակցությամբ, իսկ դրանից առաջ ով ընտրակաշառք է տալիս, ով ինչ գործողություն է սպասարկում դա ըստ երեւույթին, ամբողջ աշխարհում էլ կա: Այսինքն՝ ես չեմ կարծում, […]

Հայաստանում քաղաքական մշակույթը գնում է կայացման ճանապարհով. Շարմազանով /վիդեո/

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը  նշեց՝ չի ցանկանում է «4+4+4» ձեւաչափով քննարկման երեկվա հայտարարությունը որակել որպես  պատմական իրադարձություն: «Բայց այն, որ արժեքավոր իրադարձություն է՝  սա փաստ է եւ միշտ չէ, որ ընդդիմությունն ու իշխանությունը կարողանում են նման տարաբնույթ կարծիքների պայմաններում աշխատել մինչեւ վերջ եւ հասնել համաձայնության»,- ասաց Էդուարդ […]

Իմ պլաններում չկա Վարդան Օսկանյանի ծրագրերին համախմբվելը. Շարմազանով /վիդեո/

Այսօր ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին  ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀԿ-ականներն այսօր  մասնակցելու՞ են ՀՀԿ-ականները «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարին.: «Իմ պլաններում չկա Վարդան Օսկանյանի ծրագրերին համախմբվելը եւ մասնակցելը, իսկ բոլոր քաղաքական կուսակցություններին արդար մրցապայքարում հաջողություն եմ մաղթում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:  

Գիտեի, թե ոնց է թալանվել Թալիշը. ազատամարտիկը լքեց Հայաստանը /վիդեո/

«Իմ հայրենասիրության համար իմ հանդեպ միշտ պատժամիջոցներ են կիրառվում ու այդ պատճառով ես մի անգամ հայրենիքը լքեցի՝ հետ չվերադառնալու մտածումով: Ապրիլի 2-ին պատերազմի մասին լուրը ստանալով՝ հետ եկա: Հասկացա, որ չեմ կարող մնալ հեռվում: Ես գնացի Թալիշ, բայց այստեղ փորձեցին իմ գլխին սարքել ու մեղադրեցին գողության մեջ, որովհետև շատերի արածներն էի բացահայտել և գիտեի ոնց […]

Հասնել վերջնական կոնսենսուսի /վիդեո/

«Ընդդիմադիր դաշտից բավականին հետաքրքիր առաջարկներ կան ԸՕ շուրջ կոնսենսուսի հասնելու համար։ Կարծիքներ կհնչեն նաև ՀԿ-ների կողմից։ Կարծում եմ՝ «+4+4+4» ձևաչափով աշխատանքները  կարելի է շարունակել ու հասնել վերջնական կոնսենսուսի», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց  ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը։ Վերջինս շեշտեց՝ քաղաքական ուժերի մեջ կոնսոլիդացիա այսօր էլ գոյություն ունի։ Ըստ Մելիքյանի՝ դա ակնհայտ է դարձել քվեարկության ժամանակ։ Բացի […]

«Գյուղում ասում են՝ կգնանք ու նույն ձևով թուրքի վիզը կկտրենք». տառապանքի սարսափը /վիդեո/

« Քիչ է պետք խոսել ահավոր դաժանությունների, սպանությունների և խոշտանգումների մասին: Չի կարելի շարունակ տեղադրել ու տարածել այդպիսի նյութեր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում սահմանային իրադրությանը  և տեղեկատվության միջոցով  դրա հոգեբանական ազդեցությանն անդրադարձավ հոգեբան Իրինա Ծատուրյանը: Հոգեբանի փոխանցմամբ, երբ մարդը տեսնում է դաժան սպանությունների ու խոշտանգումների նկարներ բասացաբար է արձագանքում. «Դա առաջացնում է կատաղի, վայրենական այն բոլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված