02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Մտավախություններս մեծ են. Լյուդմիլա Սարգսյան/վիդեո/

«Սարգսյան Ալիև հանդիպումը ըստ էության ոչինչ չի տալու»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը և մտավախություն հայտնեց որ հնարավոր է ճնշումներ լինեն հայկական կողմի վրա: Պատգամավորը  վստահեցրեց որ այս հանդիպման արդյունքում որևէ փաստաթուղթ չի ստորագրվի,  այլ կքնարկվեն այն մեխանիզմները որը Սերժ Սարգսյանը պահանջել է դեռ Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ […]

Արմանն առանց որևէ բժշկական միջամտության` պառկած է գերմանական կլինիկայում. զինվորի բուժման համար գումար է անհրաժեշտ /վիդեո/

Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ծանր վիրավորում ստացած զինծառայող Արման Լազգիյանը Հայաստանում հիվանդանոցում մնացել է 50 օր: Զինվորի հայրը տեղեկացրեց՝ բուժման ծախսերը հոգալու հարցում օգնել են ՀՀ վարչապետը, որոշ նախարարներ և փոխնախարարներ, բարեհոգի մարդիկ, բայց ոչ պետությունը: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց զինծառայողի հայրը՝ Միքայել Լազգիյանը: «Բուժման այս փուլում դեռ առկա են […]

«Այդպիսի մարդիկ դավաճան են» /վիդեո/

«Պատմական ուղիներով Կաթոլիկ եղեկեցին ու Հայ Առաքելայան եկեղեցին կապված են միմյանց: Մենք երբեք խորը վերլուծության չենք ենթարկում Հռոմի Պապի ելույթները, բայց կան մասնագետներ, որոնք մանրամասնորեն վերլուծում են ամեն բան: Ես կցանկանամ, որ սա լինի առաջին ծիծեռնակը. կցանկանամ, որ երբ Հռոմի Պապը մեր երկիր ժամանանի, նրա ելույթներին ավելի ուշադիրն լինենք», – լրագրողների հետ զրույցում ասաց  աստվածաբան […]

Կարինես մեռնում է. մայրը հուսահատ օգնություն է աղերսում/վիդեո/

Գավառ քաղաքի բնակչուհի Սվետա Դավթյանը իր աղջկա հետ 2015թվականի հունվարի 15-ից , ինչպես ինքն է ասում՝ ահ ու վախը սրտները լքել են հարազատ բնակավայրը:Պատճառը 2014 թվականի վեճն էր , որի ժամանակ մի երիտասարդ հարվածել էր Սվետայի աղջկան հասցնելով ողնաշարային վնասվածք,աղջիկը բողոքել էր և իրենց գցել «կրակը»: Ինչպես ասում է Սվետա Դավթյանը  ոստիկանների սպառնալիքներից վախենալով ստիպված […]

Նախկին ՄԻՊ-ը միանում է Քոչարյանի՞ն/վիդեո/

Այսօր՝ հունիսի 17-ին «Համախմբում» կուսակցության համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե  արդյոք պատրա՞ստ է միանալ մի կուսակցության, որի հետեւում, ըստ տարածված տեղեկությունների, կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, որի օրոք Հայաստանում խախտվել են մարդու իրավուքնները, Կարեն Անդրեասյանը արձագանքեց, որ Հայաստանի բոլոր նախագահների ժամանակ էլ խախտվել են մարդու իրավունքները: Մանրամասները՝ տեսանյութում:

Դեռ 5-րդ դարում հայ ազգը ունեցել է տիեզերական երգեր/վիդեո/

Այսօր՝ հունիսի 17-ին  «Հենարան»  մամուլի ակումբում հյուրընկալվել էին Հայաստանի փոքրիկ երգիչների երգչախումբը՝ երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ: Նրանք նոր էին վերադարձել Շվեցարիա համերգային շրջագայությունից: Տիգրան Հեքեքյանը շրջագայությունից կարևորեց այն հանգամանքը, որ իր սաները շրջագայության ժամանակ երգեցին հինգերորդ դարի երգեր և բոլորին պարզ դարձավ, որ Հայ ազգը հինգերորդ դարում ունեցել է տիեզերական երգեր: Փոքրիկ երգիչները նույնպես […]

«Համախմբում» կուսակցության նախագահ ընտրվեց Վարդան Օսկանյանը

«Համախմբում» կուսակցության համագումարին այսօր` հունիսի 17-ին, կուսակցության նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Կուսակցության փոխնախագահներ ընտրվեցին ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանը եւ Ստեփան Մարգարյանը: Կուսակցության վարչության անդամներ ընտրվեցին Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, լրագրող Գեղամ Նազարյանը, Հայաստանի նախկին […]

Կարեն Անդրեասյանը Օսկանյանի կողքին է /վիդեո/

Հայաստանի նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այսօր` հունիսի 17-ին, «Համախմբում» կուսաացության համագումարին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց , որ որոշում է ընդունել անդամակցել «Համախմբում» կուսակցությանը: «Այն թիմը, որն այս կուսակցությունում է, իմ խորին համոզմամբ ունի եւ ինտելեկտ, եւ ազնվություն եւ  նպաստելու է մեր երկրում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները լուծմանը»,-ասաց նա: Լրագրողի դիտարկմանը` արդյոք կուսակցությունը պայքարելո՞ւ է  երկրում […]

Լավ գիտենք՝ ովքեր են կաշառք բաժանողները /վիդեո/

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  վստահեցրեց՝  ՀՀԿ-ն ընտրությունների ժամանակ ընտրակաշառք չի բաժանում, սակայն իրենք գիտեն, թե ովքեր են կաշառք բաժանողները: «Խնդիրը վերաբերվում է միայն քվեարկության օրվա կապակցությամբ, իսկ դրանից առաջ ով ընտրակաշառք է տալիս, ով ինչ գործողություն է սպասարկում դա ըստ երեւույթին, ամբողջ աշխարհում էլ կա: Այսինքն՝ ես չեմ կարծում, […]

Հայաստանում քաղաքական մշակույթը գնում է կայացման ճանապարհով. Շարմազանով /վիդեո/

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը  նշեց՝ չի ցանկանում է «4+4+4» ձեւաչափով քննարկման երեկվա հայտարարությունը որակել որպես  պատմական իրադարձություն: «Բայց այն, որ արժեքավոր իրադարձություն է՝  սա փաստ է եւ միշտ չէ, որ ընդդիմությունն ու իշխանությունը կարողանում են նման տարաբնույթ կարծիքների պայմաններում աշխատել մինչեւ վերջ եւ հասնել համաձայնության»,- ասաց Էդուարդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված