13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Յուրահատուկ մեսիջ Պապի կողմից

«Հայաստանից և Իտալիայից առավել շատ Հռոմի Պապի այցին հետևում էր թուրքական մամուլը և շատ ցավագին էին ընդունում Հռոմի Պապի անցուդարցը,այցը ցեղասպանության հուշահամալիր»,-այս մասին այսօր հունիսի 29-ին,«Հենարան»մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Շարունակելով խոսքը թուրքական մամուլի վերաբերյալ` թուրքագետը նկատեց, որ այս այցը թուրքական մամուլը մեկնաբանել է որպես յուրահատուկ մեսիջ Պապի կողմից, որը ցանկանում է տեսնել Հայաստան-Թուրքիա […]

Համբա՛լ, ոչխա՛ր, ձենդ կտրի՛, անասո՛ւն, թե չէ էս շիշը կտամ գլխիդ. Հեղինե Բիշարյանը՝ Փաշինյանին /վիդեո/

Արդեն տեղեկացել էինք, որ այսօր ԱԺ-ում  ԸՕ քննարկումների ընթացքում  Նիկոլ Փաշինյանը քննադատություններ հնչեցրեց ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանի և ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հասցեներին: Բիշարյանը, ի պատասխան,   վիրավորաններ հնչեցրեց Փաշինյանի հասցեին: «Համբա՛լ, ոչխա՛ր, ա՛յ իշխանության կամակատար, ա՛յ իշխանության հաճախորդ, ձենդ կտրի՛, անասո՛ւն, թե չէ էս շիշը կտամ գլխիդ»,- տեղից բղավեց նա:

Սերժ Սարգսյանի հայտարարությունը մեծ տարածում ունեցավ Իրանում/վիդեո/

Այսօր` հունիսի 29-ին «Հենարան» մամուլի ակումբում  հրավիրված ասուլիսի հյուրն էր իրանագետ Վարդան Ոսկանյանը, որը ներկայացրեց Իրանի արձագանքը Հռոմի Ֆրանցիսկոսի Պապի` Հայաստան կատարած այցի վերաբերյալ, մասնավորապես նշելով`«Իրանական ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին Պապի այցը Հայաստան` առանձնացնելով երկու կարևոր հանգամանք:Առաջինը բնականաբար «ցեղասպանություն» բառի կիրառումն էր, իսկ երկրորդը ՀՀ նախագահի կրոնական տարբեր կրոնների հանդուրժողականության հայտնումն էր, որում նշվեց մասնավորապես հենց […]

Ուշադիր նայել եմ Սամվել Բալասանյանի ճակատին. որևէ բան չեմ ընթերցել /վիդեո/

ՀՀԿ-ն  դեռևս չի որոշել,  թե ով է Գյումրու քաղաքապետի ընտրություններում եով է  լինելու ՀՀԿ-ի թեկնածուն: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տեղեկություններին, թե Գյումրու  քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուն է լինելու գործող քաղաքապետ, Սամվել Բալասանյանը,  Բաղդասարյանն ասաց. «Նախնական տրամադրվածություններով չենք շարժվում, քննարկում ենք, քննարկումները կավարտվեն մոտ օրերս: Մի քանի օրից կիմանաք, թե ում անուններն […]

Էրդողանը լիզեց թքածը և խայտառակ պարտություն կրեց. թուրքագետ/վիդեո/

«Վերջին մի քանի օրում տեղի ունեցածը համաշխարհային պատմության մեջ կընդգրկվի որպես տարվա ամենաընդգծված իրադարձություն:Թուրքիայի նախագահի ներողությունը Ռուսաստանի  նախագահից և Իսրայելի հետ համաձայնագրի կնքումը ապացուց և փասթաթղթավորեց  Թուրքիայի խայտառակ պարտությունը արտաքին քաղաքականության մեջ»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Թուրքագետը նշում է, որ օրեր առաջ Էրդողանը  կրկնեց, որ բացառված է որևէ ներողությունը […]

Այս հարցում դիվիդենտներ շահելու փորձերը դատապարտելի են /վիդեո/

2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, ըստ պատգամավոր Միքայել Մելքումյանի, դրական ազդեցություն կունենա ՀՀ  ԶՈՒ վրա: «Կարծիքներ հնչեցին, թե մենք այդ համաձայնագրով ինչ-որ բան ենք զիջում, բայց դա մեզ հնարավորություն է տալիս ունենալ լրացուցիչ պաշտպանական, հարձակվողական տեխնիկան […]

«Թալին» ջոկատի հրամանատարը որոշել է համաժողովրդական շարժում ստեղծել /վիդեո/

Այսօր`հունիսի 28-ին հրավիրված ասուլիսի ժամանակ «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը տեղեկացրեց, որ համաժողովրդական շարժման նոր փուլի ձևավորման փնտրտուքների մեջ է: Կարապետյանը տեղեկացրեց , որ Թալինի կուլտուրայի տան դահլիճում օրերս հավաքել է իր մոտ հարյուր  ընկերներին և հավաքի ընթացքում քննարկվել են  տարբերակներ՝ հայ ժողովրդին «էս վիճակից»հանելու համար: «Հարյուր հոգուց ավել մարդ կար`դեռ շատերն էլ ֆինանսական պատճառով […]

Բարձր բղավելով չի արտահայտվում կուսակցության ռեյտինգը. Շարմազանով /վիդեո/

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց՝  կարծում է, որ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն կհաղթի, օբյեկտիվ է: «Հայասանի Հանրապետության ամենաազդեցիկ քաղաքական ուժը շարունակում է մնալ ՀՀԿ-ն: Շուտով կլինեն Գյումրիում եւ Վանաձորում ընտրություններ եւ այդ մեր սիրելի դահլիճում բարձր տոնով հայտարարություններ անողների կուսակցությունը կտեսնենք՝ քանի հոգի նրանց […]

Մի քանի ծանր հիվանդությամբ տառապող Տիգրանին տանում են բանակ. Ահազանգ/վիդեո/

Արմավիրի մարզի Արտաշար գյուղի  բնակիչ 19 ամյա Տիգրան Մկրտչյանը մի տեսակ մեղավոր, մի տեսակ անզոր աչքերով փորձում է բացատրել, որ ինքը ծառայել չի կարող: «Թող բուժեն՝ գնամ ծառայեմ: Ես տան մեջ փայտով եմ քայլում: Անգամ բժշկի գնալու փող չունենք: Ես չգիտեմ՝ պապան ասում ա, որ չեմ կարա  ծառայեմ: Ես գիտեմ, որ լավ լինեմ՝ կծառայեմ»,-Henaran.am-ի թղթակցի […]

«Ոսկերչությունը համբերության արվեստ է» /վիդեո/

Բեյրութում ծնված Գրիգոր Տարագճյանը երազում է Հայաստանում բնակվել: Նա Լիբանանում զբաղվում է ոսկերչությամբ: «13 տարեկանից սկսեցի զբաղվել ոսկերչությամբ: Սկզբում ոսկերչությունն այնքան էլ չէի սիրում, բայց հետո  սիրահարվեցի այս արհեստին: Ոսկերչությունը համբերության արվեստ է», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորը: Գրիգորն արդեն մի քանի անգամ եղել է Հայաստանում: Վերջինս նշեց՝ շատ է ուզում  հայրենիքում ապրել, բայց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի