24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Նորանշանակ ՊԵԿ նախագահի նյարդերը տեղի տվեցին լրագրողների հարցերից /վիդեո/

ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ով մայիսի 28-ին  եկել էր Սարդարապատ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցրերին: Հարցին, թե ՓՄՁ ներկայացուցիչները բողոքում են հարկային «տեռորից», Հովհաննես Հովսեփյանը չցանկացավ պատասխանել` պնդելով որ այս պահին նպատակահարմար չէ այդ հարցին պատասխանել: ՊԵԿ նախագահը խոստացավ լրագրողներին հարմար որևէ օր ընտրել և պատասխանել նրանց բոլոր հարցերին: «Չեմ պատասխանում հարցերին,-զայրացավ,-ի՞նչ օր է այսօր»: Մանրամասները` […]

«Ըտենց շանտաժ հարցեր մի տվեք՝ ամոթա..» /վիդեո/

«Օրը շատ սրտանց ենք նշում, եռասերունդ երկրապահով ու ազատամարտիկներով»,-այսօր՝ մայիսի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Անդրադառնալով հարցին, թե երկրապահները ասել են, որ իրենք են պահել զինվորներին` գեներալն ասաց.« Ըտենց շանտաժ հարցեր մի տվեք՝ ամոթա: Դուք երկրի, պետության անվտանգությանն եք կպնում»:

Ով է սարսափում /վիդեո/

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր՝ մայիսի 28-ին  Սարդարապատում Հանրապետության օրվա տոնակատարությունների ժամանակ պատասխանեց  լրագրողների հարցերին։ Ոստիկանապետի խոսքով՝  ոստիկանական համակարգում հնարավոր է կրճատումներ լինեն: «Կրճատումներ, իհարկե հնարավոր է լինեն, բայց կառավարությունը կապ չունի այդ առումով, քանի որ մենք բարեփոխումների ծրագիրը իրականացնում ենք էտապներով, ամեն տարի մենք ունենում ենք կրճատումներ»: Հարցին, թե ինչու է գաղտնի պահվում ոստիկանների […]

Պաշտոնանկություններ կլինեն. վարչապետը սպառնաց /վիդեո/

Այսօր` մայիսի 28-ին   Սարդարապատում Հայաստանի Առաջին հանրապետության 98-րդ տարեդարձի տոնակատարության ժամանակ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ առաջիկայում պաշտոնանկություններ կլինեն, եթե համապատասխան գերատեսչությունները չկատարեն ծախսերը կրճատելու վերաբերյալ իր հանձնարարականները: «Մենք ժամանակի ընթացքում իրականացրել ենք տնտեսական բարեփոխումները: Եթե մարդիկ չեն հավատում, մենք պետք է մեր գործն անենք, որ հավատան»,-նշեց Հովիկ Աբրահամյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ի՞նչ կփոխվի Քոչարյանի վերադարձով /վիդեո/

«Ամեն մի մարդ, որ կենդանի է ու ապրում է՝ կարող է գնալ և գալ: Քոչարյանը ժամանակին եկավ, որովհետև Լևոնը նրան բերեց, եթե Լևոնը նրան չբերեր դներ վարչապետ և այդ վարչապետն էլ իր վարչապետական լիազորությունները չօգտագործեր որտե՞ղից էր դառնալու հայ քաղաքական գործիչ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Հայրիկյանը նկատեց, որ Քոչարյանի գալով ոչինչ […]

Լռությունը եւ ժխտողականությունը դուռ են բացում նոր ցեղասպանությունների համար, իսկ դատապարտումը փակում է դռները. Շարմազանով /վիդեո/

Մայիսի 27-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ Էկվադորի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի առաջին տեղակալ Ռոսանա Ալվարադոն հանդիպումից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարությամբ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Լատինական Ամերիկայի երկրների, այդ թվում՝ Էկվադորի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումը եւ հավելել, որ տիկին Ալվարադոյի գլխավորած պատվիրակության այցը նոր […]

Հայաստանը պատռել է Ադրբեջանի դիմակը /վիդեո/

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովհաննես Մարգարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ  մայիսի 23-24-ը Աթենքում կայացած ՍԾՏՀ ԽՎ-ի իրավական եւ քաղաքական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին: ‹‹Այնտեղ զեկույցներն այբբենական կարգով են  հնչում: Սկզբում ելույթ է ունենում Հայաստանը, ապա Ադրբեջանը: Ադրբեջանը սովոր է մի բան գրել, բայց  է պահն օգտագործել […]

Ճակատագրական /վիդեո/

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը,  անդրադառնալով Երեւանում վերջին մեկ շաբաթում տեղադրված՝ Համազասպ Բաբաջանյանի եւ Գարեգին Նժդեհի արձանների վերաբերյալ հնչած քննադատություններին,  ասաց. «Արձաններն այսպիսի ճակատագիր ունեն: Առաջին տեղադրումից սկսում են անուն դնել, հետո մարդիկ սիրով հաշտվում են այդ արձանի հետ, մտերմանում: Վերջին երկու արձանները կարծում եմ՝ երկուսն էլ ազգային հպարտություն են, ցանկացած ազգ կհպարտանար, […]

Դանիել Դեքերը երիտասարդներին ցույց է տվել իր հայկական անձնագիրը եւ խոսել Արցախի մասին /ֆոտո, վիդիո/

Մայիսի 26-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մշակութային հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել մշակութային բուհերի ուսանողների հանդիպումն ամերիկացի երաժիշտ, երգահան Դանիել Դեքերի հետ։ Սա նրա 15-րդ այցելությունն է Հայաստան. առաջին անգամ մեր երկրում եղել է 2001-ին և այդ ժամանակից ի վեր սկսել է համագործակցել կոմպոզիտոր Արա Գևորգյանի հետ։ Երիտասարդների հետ հանդիպման ընթացքում ամերիկացի երաժիշտը խոսել է հայերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի