Պատերազմի օրերին վերադարձան գյուղ /վիդեո/

«Սահմանային իրավիճակը այսօրվա դրությամբ խաղաղ է: Ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին իսկ օրից տավուշեցին կանգնած է եղել զինվորի կողքին` թե ինժեներական աշխատանքներով, թե որպես սատար զինվորի կողքին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը: Գյուղապետը նշեց, որ չինարեցին երբեք չի կոտրվում ու ինչքան շատ են հնչում կրակոցներ` համախմբումը ավելի զորավոր է լինում: […]