07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանը շատ բարձր տրամադրությամբ էր. Ա. Աշոտյան (վիդեո)

Նոր կառավարության կազմը դեռևս չի քննարկվել ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի նիստերում: Այս մասին այսօր նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

<<Անվանական հարց չի քննարկվել: Ապագա կազմը լինելու է համախոհների թիվ, որը կկարողանա տալ համապատասխան արձագանքներ երկարաժամկետ ու կարճաժամկետ խնդիրներին>>:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀԿ-ի թեկնածուն Կարեն Կարապետյանն է: Իսկ թե ինչու հենց նա, Աշոտյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ը գնահատում է նրա վարած գործունեությունը հասարակական կյանքում: Աշոտյանի խոսքով՝ Հովիկ Աբրահամյանը շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ կուսակցության կազմում: Ինչ վերաբերում է նրա տրամադրությանն, ապա Աշոտյանն ասաց, որ նա բարձր տրամադրություն է ունեցել, ու դա անկեղծ էր:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ