Սահման չկա այն ամենին, ինչին երեխան կարող է հասնել (վիդեո)
Այսօր հեռարձակվել է Բարսելոնա ֆուտբոլային ակումբի աստղային ֆուտբոլիստներին և իսպանական ազգային Ֆայվ Ը-Սայդ ֆուտբոլային կույր թիմի խաղի նոր տեսահոլովակը՝ երեխաների համար ներառական խաղերի կարևորությունն ու Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցող Պարալիմպիկ խաղերի սկիզբն ազդարարելու համար:
Տեսահոլովակում Բարսելոնա ՖԱ-ի հինգ խաղացողներ աչքերը կապած խաղում են Իսպանիայի Ֆայվ Ը-Սայդ պարալիմպիկ ֆուտբոլային թիմի հետ: Սա համագործակցություն է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Բարսելոնա ՖԱ Հիմնադրամի և Միջազգային Պարալիմպիկ Կոմիտեի հետ ՝ ցույց տալու սպորտի ուժն առ այն, որ խաղի դաշտում բոլորը հավասար են:
Տեսահոլովակը ցուցադրվելու է Պարալիմպիկ խաղերի ողջ ընթացքում (մինչև սեպտեմբերի 18-ը) սպորտային բոլոր վայրերում, այդ թվում՝ Ֆայվ Ը-Սայդի Չինաստանի թիմի հետ խաղի ժամանակ:
«Պարալիմպիկ խաղերն ապացուցում են, որ կարողությունն, այլ ոչ թե անկարողությունն է որոշում, թե ինչերի մարդը կարող է հասնել, իսկ այս տեսահոլովակը ցույց է տալիս, որ սահման չկա այն ամենին, ինչին երեխան կարող է հասնել՝ լինի դա սպորտում, դպրոցում, թե՝ կյանքում», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը (Anthony Lake): «ՅՈՒՆԻՍԵՖ-ը հպարտ է աշխատել Բարսայի հետ` էլ ավելի շատ երեխաների խաղալու, սովորելու և իրենց կարողությունները լավագույնս օգտագործելու, այն է՝ կյանքում ավելիին հասնելու հնարավորություն տրամադրելով»:
Միջազգային Պարալիմպիկ Կոմիտեի նախագահ Փիլիպ Քրավենը (Sir Philip Craven) նշեց. «ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Բարսելոնա Ֆուտբոլային Ակումբ Հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում լույս տեսած այս տեսահոլովակը ցույց է տալիս տեսողական խնդիրներ ունեցող ֆուտբոլիստների կարողություններն ու խիզախությունն իրենց կուռքերի հետ խաղալիս: Մեսսիի, Բուսկետի, Մասիպի, Ռակիտիչի խոսքերից պարզ դարձավ, որ առանց տեսնելու՝ խաղալը շատ դժվարին գործ է: Սա ընդգծում է, թե որքան զիլ են Հինգի խաղացողները, և թե ինչ ստույգություն է նրանցից պահանջվում տուգանային հարված հասցնելու համար առանց կարևորագույն զգայարանների»:
«Հուսանք, աշխարհի երիտասարդները կտեսնեն, որ իրենք ևս կարող են ապշեցուցիչ բաներ անել, և որ նրանք ունեն խաղալու նույն իրավունքը»:
Այս տարի նշվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Բարսելոնա ֆուտբոլային Ակումբի համագործակցության 10-րդ տարեդարձը: Վերջին տասնամյակի ընթացքում այս համագործակցությունը հասել է կրթության, սպորտով զբաղվելու և խաղի հնարավորություն չունեցող միլիոնավոր աղջիկների ու տղաների, որոնք այլ պարագայում պարզապես մերժված կլինեին: Այս աշխատանքը ներառում է Բրազիլիայի 15 քաղաքներում գործող «Բաց դռներ» նախագիծը, որ աջակցում է հաշմանդամություն ունեցող աղջիկների և տղաների ներառական կրթության իրականացմանը:
«Բարսելոնա Ֆուտբոլային ակումբում մենք ուզում ենք վեր հանել սպորտի ողջ պոտենցիալը, որպես ներառման գործիք, հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Բրազիլիայում իրականացվող «Բաց դռներ» նախագիծը, որ իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Ռոդրիգո Մենդես Ինստիտուտի հետ համատեղ, այս ոլորտում նոր չափորոշիչներ է հիմնադրել: Բարսելոնա Ֆուտբոլային Ակումբում մենք պատրաստակամ ենք շարունակել մեր այսօրինակ աշխատանքը՝ մեր փիլիսոփայությունը շոշափելի դարձնելու համար և կառուցելու ավելի արդար և ավելի ներառական հասարություն ամենառիսկային խմբերի համար», – նշեց Բարսելոնա Ֆուտբոլային Ակումբ Հիմնադրամի առաջին փոխնախագահ Խորդի Կարդոները:
Տեսահոլովակում նկարահանված Բարսելոնա ՖԱ-ի 5 ֆուտբոլիստներն են՝ Սերխիո Բուսկետսը (Sergio Busquets), Խորդի Մասիպը (Jordi Masip), Լիոնել Մեսսին (Lionel Messi), Իվան Ռակիտիչը (Ivan Rakitic) և Սերխի Ռոբերտոն (Sergi Roberto): Իսպանական Ֆայվ Ը- Սայդ-ի ֆուտբոլիստներն են՝ Պեդրո Գիտերեսը Լեոնը (Pedro Gutierrez León), Խոսե Լուիս Գիերա Տեխուելոն (Jose Luis Giera Tejuelo), Խավիեր Ալվարո Ռուիզը (Javier Alvaro Ruiz), Ֆրանսիսկո Խավիեր Պերես Մունյոսը (Francisco Javier Pérez Muñoz), Մարսելո Ռոսադո Կառասկոն (Marcelo Rosado Carrasco) և Սերխիո Կանո Ռոդրիգեսը (Sergio Cano Rodríguez):