12 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն կաշառք չի բաժանել. Լեռնիկ Ալեքսանյան /վիդեո/

«Ես միշտ դեմ եմ եղել ընտրակաշառքին ու պայքարել  եմ դրա դեմ:  Ես չեմ ասում՝ այդ երևույթը չկա, բայց հարկ է պայքարել դրա դեմ: Եթե մարդն ինչ-որ նպատակով   «բարեգործություն» է անում, դա էլ կարելի է դիտարկել որպես ընտրակաշառք. ասենք՝ ընտրությունների նախաշեմին մեկը բարեկարգում է ինչ-որ համայնքի ավտոճանապարհ ու դա անում է ինչ-որ ակնկալիքով», – այսօր   «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Պատգամավորը վստահեցրեց՝ ՀՀԿ-ն կաշառք չի բաժանել:

Վերջինս շեշտեց՝  ՏԻՄ ընտրություններն   այս անգամ  ավելի ակտիվ են ընթանալու, բայց, միաժամանակ, ավելի թափանցիկ:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ԲՀԿ-ական  Վահե Էնֆիաջյանը, համաձայնելով Լեռնիկ Ալեքսանյանի հետ, ասաց՝ ազատ ու արդար ընտրությունների կայացումը հիմնաքարային նշանակություն ունի յուրաքանչյուր երկրի կայացման   համար, իսկ ընտրակաշառքի ու ընտրախախտումների դեմ հարկ է ակտիվ պայքար մղել:

 

«Համացանցում բազում հոլովակներ կան, որոցնցում երևում է՝ մեկը մյուսին ընտրակաշառք է տալիս: Եթե ուզում ենք ՀՀ-ում լինեն ազնիվ քաղաքական ուժեր, պիտի դրա դեմ պայքարենք: Մեր կուսակցությունում բոլոր ՏԻՄ թեկնածուները հստակ գիտեն՝ ինչ են անելու, ինչ են փոխելու. ծրագրերը հստակ են: ԲՀԿ-ն  բազմիցս կարողացել է  ՏԻՄ ընտրութուններում հաղթել նաև ՀՀԿ-ական թեկնածուներին: Թեկնածուն հստակ ծրագրեր պիտի ունենա», – ասաց Վահե Էնֆիաջյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ