« Ո՛չ պապ են սպանել, ո՛չ տերտեր» /վիդեո/
«Առաջիկայում ընտրություններ են տեղի ունենալու: Պիտի հույսներս դնենք ընտրությունների վրա: Կարևոր են և՛ ՏԻՄ, և՛ խորհրդարանական ընտրությունները: Պետք է ընտրել հրաշալի խորհրդարան», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:
Վերջինս ընդգծեց՝ իշխանությունները պետք է անեն ամեն քայլ՝ օժտված ու խելացի երիտասարդներին հնարավորություն ընձեռելու ու ասպարեզ հանելու համար:
«Խորհրդարանը պետք է ջահելացնել: Ասծո սիրուն, նույն մարդիկ են… Կան մարդիկ, որ մի կուսակցությունից մյուսն են անցել, միայն թե մնան խորհրդարանում: Մեզ պետք են այնպիսի մարդիկ, որ ո՛չ պապ են սպանել, ո՛չ տերտեր: Մենք այսօր ունենք մաքուր կենսագրությամբ երիտասարդներ, ովքեր իսկապես ներկայանալի են ու խելացի: Միայն թե, հարկավոր է նրանց հնարավորություն ընձեռել», – շեշտեց Մերուժան Տեր-Գուլանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: