24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Բժիշկներին պատանդ վերցնելը տհասություն է.Ահարոն Ադիբեկյան/վիդեո/

«Բացի մանկամտությունից և տհասությունից նրանք այնքան ինքնավստահ են եղել,որ մտածել են`գրավում են գունդը, պատանդ են վերցնում և միանգամից նախագահը հրաժարական է տալիս, Ժիրայր Սեֆիլյանին ազատ են արձակում և բոլոր հարցերը լուծվում են»,-այսօր`հուլիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգը նկատեց, որ եթե «Սասնա ծռեր»-ը իրատես լինեին իրենց հետ և սնունդ կտանեին և բժիշկներ՝ երկար դիմանալու համար.

«Բժիշկներին պատանդ վերցնելը ոչ միայն տհասություն է այլ նաև ցույց է տալիս իրենց բարոյական օրենքներից զուրկ լինելը»,-հայտնեց սոցիոլոգը և նշեց որ բոլոր դեպքերում նա չի ցանկանա Հայաստանում նոր կառավարություն ստեղծել նման մարդկանց միջոցով:

«Եթե նրանք իրոք հայրենասեր են ապա պետք է գնան բանակցության ճանապարհով և ուղիներ գտնեն փոխզիջումային տարբերակով հարցի լուծումը գտնելու համար»,-հավելեց Ադիբեկյանը :

Մանրամասները`տեսանյութում

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ