15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ընտրում ենք ռազմագերու կարգավիճակը». «Սասնա ծռերը» հանձնվում են. ՀՐԱՏԱՊ/ձայնագրություն/

Քիչ առաջ «Առաջին լրատվական» զանգահարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը՝ հանդես գալով հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև:

Ոստիկանությունը այս վերջին օրերի ընթացքում որդեգրել էր մարտիկներին շարքից հանելու մարտավարություն, ոտքից հարվածելու միջոցով, այսօր արդեն մեր ընկերոջը կրծքավանդակից վիրավորեցին դիպուկահարի միջոցով: Մենք թվով էապես նվազել ենք, մոտավորապես 20-ն ենք, երեկ գիշեր գրոհեցին, մեքենայով պատը ջարդեցին հետո կանգնեցրին, ինչ-ինչ նկատառումներով բանակցություն սկսեցինք: Այսօր ինտենսիվ կրակոցներ հնչեցին, ձայնային ռումբերից, զրահատեխնիկայով ներխուժեցին տարածք:

Ունենք երկու տարբերակ՝ մարտի բռնվել ոստիկանության և այլ ծառայողների հետ, հեղելով այն մարդկանց արյունները, որոնք քիչ առնչություն ունեն ռեժիմ հետ, մյուսը՝ չգնալ արյունահեղության, կամ մնալ ռազմագերու կարգավիճակում, ծանր որոշում էր մեր համար, ռազմագերու կարգավիճակը:

Ժողովրդական ընդվզումը համարում ենք կատարված, կա ժողովրդական շարժում, նոր զոհեր չտալու համար,մեր դեմ կանգնած են մարդիկ, որոնք պարտականություն են կատարում, որոշեցինք, որ այդ մարդկանց արյունը չենք ուզում, ռազմագերու կարգավիճակով շարունակում ենք պայքարել, ժողովրդական ընդվզումը շարունակվում է, մեր ժողովուրդը պետք է պայքարի, չենք թողնի որ մեր երկիրը դառնա ռուսական նահանգ: Զգում ենք, որ հաղթանակը մոտ է, կոչ ենք անում հայ ժողովրդին որոշումը ընդունել՝ դրական քայլ:

Հայ ժողովրդի արգանդը չի չորացել, մենք ընդամենը կայծն ենք տվել, ժողովուրդը կշարունակի:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ