01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

«Սաղս էլ հիվանդ մարդիկ ենք գոնե դեղի փող տան».Կառավարության մոտ դարձյալ թեժ էր /վիդեո/

Այսօր` հուլիսի 14-ին կառավարության նիստի օրը,կառավարության դիմաց կրկին մարդաշատ էր:

«Մինչև 2008-թվականը դատով դատաստանով ստացել ենք մեր հասանելիք գումարները,դրանից հետո ոչ-մի լումա չեն տվել վարչապետը 2014 թվականի նոյեմբերին ընդունեց, խոստացավ,որ չբողոքելու դեպքում մինչև 2015-ի մարտ մեր հարցին լուծում կտան,բայց արդեն 2 տարի է`ոչ ընդունւմ է,ոչ էլ ինչ-որ արձագանք տալիս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 2001 թվականին կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկի ծնող` Ջեմմա Հովհանիսյանը:

Տեղեկացնենք  նաև, որ իրենց հասանելիք նպաստները արդեն մոտ 10 տարի պահանջող նախկին օդաչուները  դիմել են Արդարադատության նախարար Արփինե Հովհանիսյանին, եղել են մարդու իրավունքների պաշտպան՝ Արման Թաթոյանի  մոտ,  բայց պատկան մարմիններից ոչ մեկ չի արձագանքել խնդրին:

Հաշմանդամ օդաչուները առաջարկել են նաև չվճարված գումարները սառեցնել՝ այսուհետ ամսական տրամադրելու նախապայմանով:

«Սաղս էլ հիվանդ մարդիկ ենք գոնե դեղի փող տան»,-հուզված եզրափակեց խոսքը`ակցիայի միակ կին մասնակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ