15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Մարդասպանի մայրը պարծենում է». 16 ամյա սպանվածի հարազատները զայրացած են /վիդեո/

«Հունիսի 30-ին քրոջս 2 տղաները դանակահարվել են մի հանցագործի կողմից,որը նախկինում նույն հանցագործության համար դատապարտված է եղել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունիսի 30-ին դանակահարված Ասրիյան եղբայրների մորեղբայր`Ռուբեն Մկրտչյանը:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝   հանցագործի մայրը պարծենում է,որ շատ ոստիկան ընկերներ ունեն և հարցը փակելու են:

«Ես ստորագրություններ եմ հավաքել բնակչությունից,որոնք ինձ հետ պահանջում են այդ ընտանիքին վտարել «Հույսի ավան»-ից »,-ընդգծեց Ռուբեն Մկրտչյանը:

Հիշեցնենք որ`2016 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 23:10-ին, Ասիրյան եղբայրները մարմնական վնասվածքներն ստացել են Ռոբերտ Սահակյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երեւանի Հույսի ավան թաղամասում Ռոբերտ Սահակյանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, մոտեցել է Սահակ Ասիրյանին, եւ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Ասիրյան ավագ եղբայրների եւ Ռոբերտ Սահակյանի միջեւ։ Վերջինիս ձեռքին տեսնելով դանակ՝ նրանց է միացել նաեւ կրտսեր Ասիրյանը եւ փորձել օգնել եղբայրներին, որի ժամանակ էլ Ասիրյան եղբայրներից երկուսը  դանակահարվել են, վնասվածքներ է ստացել նաեւ Ռոբերտ Սահակյանը։ Տուժած 2 եղբայրներին երրորդ եղբայրը ընկերոջ ավտոմեքենայով տեղափոխել է բժշկական կենտրոն, որտեղ կրտսեր Ասիրյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ Սպանություն:

Մանրամասները`տեսանյութում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ