46-ամյա դուստրը կացնահարել է մորը/վիդեո/
19 ամյա ժամկետային զինծառայող Համլետ Հովհաննիսյանը մասնակից է եղել ապրիլյան քառօրյա պատերազմին: Նա վստահեցնում է, որ հայրենիքը ամեն բանից թանկ է և խորհուրդ է տալիս ծառայությունից խուսափողներին զգոն լինել.«Հայրենիքը ամենակարևորն է, եկեք միասին ազգը պահենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առաջնագիծ պահող զինվորը: Համլետը նշեց, թե ամաչում է զինծառայությունից խուսափող տղաների փոխարեն ու երբ հիշում է […]
«Հայագիտական խնդիրները իրենց բարձունքում չեն գտնվում այսօր: Խորհրդային տարիներին Մոսկվայի կասեցնող հայտարարարությունների պատճառով չէինք կարողանում մեր ազգային խնդիրներին, ազգագրությանը վերաբերող նյութեր հրատարակել, բայց հիմա ապրում ենք ազատ, անկախ երկրում ու այսօր չկան այդպիսի խնդիրներ: Այդուհանդերձ, ձեմ կարող ասել, թե այսօր ավելի շատ ուսումնասիրություններ են արվում, քան այն ժամանակ: Տպաքանակները պակասել են», – Henaran.am-ի հետ զրույցում […]
«Սնարյադները կարկուտ էին տեղում ու մենք մտնում էինք եկեղեցին` ոչ մի բան: Արտիլերիան, բան, սաղ ոչ մի բան չէին կարում անեին մեր եկեղեցուն: Զարմանալի է` չէ՞…հրաշք»,-Henaran.am-ի թղթակցին ԼՂՀ Մելիքաշեն գյուղ մտնելիս պատմեց ազատամարտիկ, փոխգնդապետ Արտուշ Բալյանը: Փոխգնդապետը մասնակցել է մի քանի գյուղի պաշտպանության համար մղվող մարտերին: Նա կարևորում է Մելիքաշենի պաշտպանությունը` հիշում ու հուզվում: Մանրամասները` […]
Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանն անդրադարձավ Արգենտինայում իսպաներեն տարբերակով լույս տեսած ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գրքին: Ընդգծենք՝ գրքի վերլուծական առաջաբանը գրել է հենց Արգամ Այվազյանը: Հայագետը նշեց՝ հեղինակը բավական ջերմ վերաբերմունք ունի հայերի նկատմամբ: Գիրքը հետաքրիր է, բայց փաստագրության առումով հակասական: «Երբ այս աշխատանքը թարգմանվեց հայերեն, ցավոք, […]
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ձերբակալվել է ՊՆ սպառազինության վարչության պետ Մելս Չիլինգարյանը: Henaran.am-ը բազմաթիվ անգամ զրուցել է գեներալի հետ, ով միշտ կարևորել է հայրենիքը և ընդգծել, որ հարգում է իր կրած ուսադիրների պատիվը: Չիլինգարյանը նշել է, որ երբեք չի մտնի քաղաքական դաշտ, որովհետև ի ծնե զինվորական է. «Զինվորականը, երբ որոշում է զբաղվել քաղաքականությամբ, պետք է […]
«Սահմանային իրավիճակը այսօրվա դրությամբ խաղաղ է: Ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին իսկ օրից տավուշեցին կանգնած է եղել զինվորի կողքին` թե ինժեներական աշխատանքներով, թե որպես սատար զինվորի կողքին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը: Գյուղապետը նշեց, որ չինարեցին երբեք չի կոտրվում ու ինչքան շատ են հնչում կրակոցներ` համախմբումը ավելի զորավոր է լինում: […]
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը նշեց՝ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության ուշադրության կենտրոնում է: «Նախարարությունը ևս ստեղծել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է այդ աշխատանքներով: Այդ ցուցանիշներն ու թվերը մենք ավելի մատչելի կդարձենենք, բայց մեզ մոտ կային լուծումներ, որոնք տրվել են մինչև վարչապետի հանձնարարականը»,-ասաց […]
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը, անդրադառնալով իր հայտարարությանը, թե ստվերը եղել է, կա ու կմնա, ասաց՝ կառավարությունը պայքարում է ստվերի դեմ: «Շատ դժվար է իսպառ վերացնել ստվերը: Կան բիզնեսի ոլորտներ, որոնք անհամեմատ ավելի շատ եկամուտներ են ստանում, քան ցույց են տալիս, ծախսեր են ուռճացնում կամ ձգտում են եկամուտներն ավելի շատ ստանալ, […]
Երեք շաբաթ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց բացահայտել մոնոպոլ դիրք ունեցող ընկերություններին և այդ ցանկը ներկայացնել գործադիրին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Արծվիկ Մինասյանն ասաց՝ երեք շաբաթ ժամանակը քիչ ժամանակ է, ուստի ինքը պետք է դիմի Հովիկ Աբրահամյանին՝ հատկացված ժամանակը երկարաձգելու խնդրանքով: Մինասյանը լրագրողներին հիշեցրեց՝ պետք չէ ակնկալել, որ ինքը […]
























