13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Օլանդն ընտրություններից առաջ կսիրաշահի ֆրանսահայերին /վիդեո/

Ֆրանսիայի խորհրդարանի  հերթական փորձը՝ քրեականացնել Հայոց ցեղասպանության հերքումը, դեռ Նիկոլա Սարկոզիի ժամանակվանից տրված խոստումների հավաստումն է:

Այս մասին ասաց միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը:

«Ամեն դեպքում, Ֆրանսիայի և Գերմանիայի խորհրդարանների կողմից ճանաչման գործընթացները պետք է դիտարկել շղթայական ռեակցիայի մեջ՝ չմոռանալով, որ դրանց մեկնարկը տրվեց նախորդ տարի Հռոմի պապի՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին մատուցված պատարագով: Կոնկրետ գերմանական Բունդեսթագի կողմից ճանաչումը մեծամասամբ պայմանավորված էր Գերմանիա-Թուրքիա հարաբերություններով: Բունդեսթագն այս օրենքով զսպեց Թուրքիային՝ նրան դնելով իրեն առավել շահեկան ուղեծրի վրա: Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա Ֆրանսուա Օլանդը, սպասվող նախագահական ընտրություններից առաջ, իր այս քայլով սիրաշահում է ֆրանսահայ համայնքին: Ամեն դեպքում, ճանաչման գործընթացում Ֆրանսիան Գերմանիայից մեկ քայլ առաջ է»,- ասաց բանախոսը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ