«Օլիգարխներին իշխելն ավելի նպատակահարմար է» /վիդեո/
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը կարծում է՝ Ֆինանսական մեծ հնարավորություն ունեցող անձանց նոր ԸՕ-ն հնարավորություն է տալիս հայտնվել գործադիրում:
«Օլիգարխների առկայությունն ԱԺ-ում չի բխում ՀՀ քաղաքացիների շահերից: Ինչու՞ ոչ, դա նաև անվտանգության խնդիր է:
Նման մարդկանց ղեկավարեկն ավելի նպատակահարմար է իշխանությունների համար: Կհիշե՞ք մի դեպք, որ որևէ կարևորագույն հարց է քննարկվել, ու այդպիսիք հանդգնել են ինչ-որ դեմ քայլեր անել:
ԸՕ-ն լուրջ, խնդրահարույց հարցեր է պարունակում և սա հնարավորություն է տալիս, որ ֆինանսական մեծ հնարավորություն և ազդեցություն ունեցող մարդիկ, ովքեր քաղաքական մոտեցումներ չունեն, շատ մաքուր, թափանցիկ ընտրությունների միջոցով պատգամավոր դառնան»,– Henaran.am-ի հետ զրույցում ասաց Քոքոբելյանը:
Պատգամավորը նշեց,որ քաղաքականության մեջ մրցակցության առանցքը չպետք է լինեն ֆինանսական ռեսուրսները: Ընտրությունների ելքը ֆինասները չպետք է որոշեն: