Արտագաղթ, ուղեղների արտահոսք, խնդիրներ. Հայաստանում նոր քաղաքական ուժ է ձևավորվում/վիդեո/
«Հանուն օրենքի» հասարակական շարժման անդամերը որոշել են հստակ և վճռորոշ քայլեր անել նաև քաղաքական դաշտում:Նորաստեղծ կուսակցությունը կկրի «Հանուն սոցիալական արդարության» անվանումը:
«Համարում ենք, որ քաղաքական դաշտը «աբդեյթի» կարիք ունի, նոր հայացքների, նոր տեսլականի: Քանի որ մենք երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ ենք և ունենք մեր հայացքները և նաև մեր անդամները հիմնականում քաղաքագետներ ու միջազգայնագետներ են համարում ենք, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն մասնագետները»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության հիմնադիրներից՝ Արման Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ «Հանուն օրենքի» նախաձեռնությունը հայտնի է մի շարք բողոքի ակցիաներով, այդ թվում ընդդեմ թուրքական ապրանքների ներմուծման շարժմամբ:
Ղուկասյանը տեղեկացրեց, որ նախաձեռնող խումբը կազմված է 17 երիտասարդներից և հիմնադիր-համագումարի ժամանակ կընտրվի ղեկավար կազմը: Ի դեպ համագումարը կկայանա օգոստոսի 10-ին:
Ծովինար Կոստանյանի նշում է .« Պայքարելու ենք հանուն սոցիալական արդարության, քանի որ գաղտնիք չէ, որ Հայաստանում սոցիալական խնդիրները հրատապ լուծման կարիք ունեն, գաղտնիք չէ, որ արտագաղթը Հայաստանից արդեն ազգային անվտանգության խնդիր է դառնում, գաղտնիք չէ, որ երիտասարդ ուղեղների արտահոսքը արդեն իսկ մեծ վտանգ է պետության համար»:
Նորաստեղծ կուսակցության անդամներ Սևան Աղաջանյանը և Նանե Սարգսյանն էլ նշեցին, որ գաղափարական համոզմունքները ավելի են ամրապնդում նպատակին հասնելու ցանկությունը:
«Մեր գործնեությունը և մեր գաղափարները առաջ մղելու համար շատ կարևոր էր կուսակցության ստեղծումը»,-ընդգծեց Նանե Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: