09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

«Սուրբ հոգուց» հղիացած միանձնուհիների մասին տեղեկությունը կեղծ էր

Նախօրեին տարածված տեղեկությունը ցնցեց ողջ աշխարհը եւ վրդովվեցրեց հատկապես իտալական հասարակությանը։ Տեղեկություն տարածվեց, որ Միլանի մոտակայքում գտնվող մենաստաններից մեկը ամիսներ առաջ 5 փախստականի է ապաստան տվել, ովքեր որոշ ժամանակ այնտեղ մնացել են ու հեռացել։ Դրանից մի քանի ամիս անց պարզվել է, որ մենաստանի միանձնուհիներից 9-ը հղի են։ Նրանք համառորեն պնդել են, որ հղիացել են «սուրբ […]

Քաղցկեղով հիվանդացության և մահացության դեպքերը Հայաստանում զբաղեցնում են «պատվավոր» տեղ .Ծաղիկ Վարդանյան/տեսանյութ/

«Քաղկեղով  հիվանդացության և մահացության դեպքերը Հայաստանում զբաղեցնում են «պատվավոր» տեղ , ոչ վարակիչ հիվանդությունների մասով՝ երկրորդ տեղում է: Մահացությունները կազմում են 21,9 տոկոս»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը: Բանախոսը նկատեց, որ վերջին շրջանում իրավիճակը կայունանում է և դա պայմանավորվում է կանխարգելիչ և […]

««Ալյանս»-ն ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան դաշինքի» կազմում»

«Ալյանս» կուսակցության  ղեկավար  Տիգրան Ուրիխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց՝  օրեր առաջ  «Ալյանս»-ի վարչության շուրջ 55 հոգանոց անդամների մասնակցությամբ նիստ տեղի ունեցավ: «Առաջիկա համագումարին առաջարկվելու է մի նախագիծ՝ ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքի կազմում»,- նշեց Ուրիխանյանը: Լրագրողների հարցին՝ արդեն հստակ պայմանավորվածություն կա՞ Ծառուկյանի հետ, նա պատասխանեց. «Ես արդեն տվել եմ այդ հարցի պատասխանը: Ես այն […]

«Հերի՛ք է հանդուրժել» (տեսանյութ)

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն, ով այլևս քաղաքական դաշտում որպես ընդդիմադիր գործիչ է հանդես գալիս, ֆեյսբուքյան հանրագրում գրել է. Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ Հերոսությունը մարդկային գիտակցության բարձրագույն դրսևորումներից է՝ հոգու հաղթանակը մարմնի նկատմամբ, երբ արիության ու տոկունության վառ օրինակ դառնալով՝ պատրաստ ես մարտնչելու նույնիսկ մահվան դեմ՝ հանուն սիրո, հանուն հայրենիքի, հանուն վեհ […]

Հայկական գինիները կներկայացվեն Մոսկվայում

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ փետրվարի 6-10-ը Մոսկվայում կայանալիք «Պրոդ Էքսպո-2017» միջազգային ցուցահանդեսին մեկ միասնական տաղավարով կմասնակցեն 12 հայկական գինեգործական  ընկերություններ, որոնք կներկայացնեն ավելի քան 50 տեսակի հանգիստ և փրփրուն գինիներ։ Ցուցահանդեսին մասնակցության հիմնական նպատակն է արտերկրյա գնորդին ներկայացնել հայկական գինին և ընդլայնել սպառման շուկաները: «Պրոդ Էքսպո-2017» ցուցահանդեսը մեկ հարկի տակ է հյուրընկալում  արտադրողներին, […]

Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 5-8-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:   Երևան քաղաքում՝ Փետրվարի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Պայթյուն Դոնեցկում․ կան զոհեր եւ տասնյակ վիրավորներ /տեսանյութ/

Դոնեցկի բնակիչները հայտնում են, որ երեկ ուշ երեկոյան այնտեղ հզոր պայթյուն է տեղի ունեցել, որն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է հարակից գյուղերում։ Որոշ տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ արկն ընկել է զինամթերքի պահեստի վրա։ РИА Новости-ն տեղեկացնում է, որ պայթյունի արդյունքում 2 հոգի է մահացել, կա 13 վիրավոր։ Մոտակա […]

Ներսես Պողոսյանը դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը

Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանը դադարեցրել է ջրադուլն ու հացադուլը: Այս մասին տեղեկանում ենք նրա կնոջ ՝ Լիա Պողոսյանի ֆեյսբուքյան էջից: Ներսես Պողոսյանն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ես դադարեցնում եմ հացադուլը եւ ջրադուլը: Չեմ ցանկանում իմ արդարացի եւ օրինական պահանջի արդյունքը […]

Մեքենան այրվել է․ կա վիրավոր

Փետրվարի 1-ին, ժամը 20.21-ին տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Կիրանց ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը (վառելիքի արտահոսք չկա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 22-րդ կմ-ին Audi A6 մակնիշի (վարորդ՝ 1987 թ. ծնված Ժ. Հ.) 01 AA 001 […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 3-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի