05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Ստեղծված են բոլոր նախադրյալները թափանցիկ ընտրությունների կազմակերպման համար». Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 16-ին ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկիի գլխավորած պատվիրակությանը, ովքեր մեր երկիր են այցելել խորհրդարանական ընտրությունների ընթացքում երկարաժամկետ եւ կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով: Էդուարդ Շարմազանովը հյուրերին ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներից հետո օրենսդրության ներդաշնակեցման գործընթացները, մասնավորապես Ընտրական նոր օրենսգրքի քննարկման եւ ընդունման փուլերը: ԱԺ փոխնախագահը […]

Սուտ մատնություն. ոստիկաններն ու քննիչները հանիրավի են մեղադրվել

Ոստիկանության աշխատակիցներին և քննիչներին տարբեր, այդ թվում ծանր հանցագործությունների մեջ մեղադրելով զուգորդված սուտ մատնություն կատարելու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է 4 քրեական գործ: Այսպես, Երևանի բնակիչ Հասմիկ Զ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դատարանում, հետո նաև Հատուկ քննչական ծառայությունում ակնհայտ սուտ տեղեկություններ է տրամադրել իրեն հարցաքննած քննիչի կողմից պաշտոնեական […]

«Հայաստանը և Ռուսաստանը պետք է լինեն առաջին ծիծեռնակները»

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը կարծում է՝ վերջին շրջանում Հայաստանը վարում է շատ ակտիվ արտաքին քաղաքականություն:  «Բոլոր այն մտքերը, որոնք արտահայտվել են թե Պուտինի, թե Սարգսյանի կողմից, բավականին խոստումնալից են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, աասաց նա՝ անդրադառնալով նաև արցախյան հիմնահարցին:   Ասուլիսին ներկա  տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ անդրադառնալով Սարգսյան-Պուտին հանդիպման տնտեսական մասին՝ շեշտեց. «Ռազմատնտեսական […]

Հզոր ցիկլոն է մոտենում

Մարտի 16-ին կեսօրից հետո և առաջիկա գիշերը, մարտի 18-ի ցերեկը և 19-ի գիշերը հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Նշված ժամանակահատվածում հանրապետության բոլոր շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Լեռնային մարզերում կտեղա առատ ձյուն, նախալեռնային գոտիներում թաց ձյուն, առանձին հատվածներում կդիտվի քամու ուժգնացում 15-20մ/վրկ, բուք, ճանապարհներին մերկասառույց: Հովտային գոտիներում սպասվող տեղումները կլինեն […]

Իլհամ Ալիեւը միջազգային հանրությանը կոչ է արել Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային հանրությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ:Նման հայտարարություն նա արել է Բաքվի գլոբալ 5-րդ ֆորումին, գրում է haqqin.az-ը: «Երևանն ամեն ջանք գործադրում է, որպեսզի պահպանվի Արցախի ստատուս-քվոն: Այնինչ ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցային գործընթացի միջնորդ երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ ստատուս-քվոն պետք է փոխվի»,- հայտարարել է Ալիևը: 

Քըրթ կտրելու ենք

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանին հիշեցրեց, որ պետական բաժնեմաս ունեցող հիմնարկների հետ կապված բոլոր գերատեսչություններին, նախարարներին հանձնարարական էր տվել՝ ամփոփել ֆինանսական արդյունքները: Վարչապետը նկատեց, որ  ֆինանսական արդյունքները  տարեցտարի վատանում են և  պետք է համապատասխան որոշումներ կայացնել: «2017 թվականին նայենք, թե ինչ ցուցանիշներ են պլանային դնում իրենց առաջ, […]

Նախկին կուսակցականներն` իրար դեմ. ում ընտրել Արագածոտնում

Արդեն ներկայացրել ենք, թե խորհրդարանական ընտրություններին մասնակից կուսակցություններն ու դաշինքներն ում են առաջադրել իրենց տարածքային ցուցակներով թիվ 1, 2, 3, 4, 5, և 6 ընտրատարածքներում: Թիվ 7 ընտրատարածքն ընդգրկում է Արագածոտնի մարզը: Այստեղ իշխող «Հանրապետականն» առաջադրել է հետևյալ թեկնածուները` Մնացական Մնացականյան, Արագած Ախոյան, Լիլիթ Մկրտչյան, Ռոլանդ Հայրապետյան, Բազմասեր Առաքելյան, Նաիրի Սահակյան, Նունե Մովսիսյան: «Ծառուկյան» դաշինքի թեկնածուներն […]

Դոլարը շարունակում է էժանանալ

  Այսօր հայաստանյան բանկերում ամերիկյան մեկ դոլարը  կարելի է գնել  481 ՀՀ դրամ նվազագույն և 482 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 484.50 ՀՀ դրամ նվազագույն և 487.50 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 509 ՀՀ դրամ նվազագույն և 516 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 516 ՀՀ դրամ նվազագույն և 524 ՀՀ դրամ […]

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Նյու Յորք

Մարտի 16-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Նյու Յորք՝ ներկա գտնվելու Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներին: Նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի