05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սուբսիդավորվող վարկերի ծրագրի գումարը չի բավարարում.նախարար/տեսանյութ/

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սուբսիդավորվող վարկերին: Նախարարը նշեց, որ սուբսիդավորվող վարկերի ծրագրի գումարը չի բավարարում պահանջարկին. «Այն, ինչ որ չափով հասել է արդեն իր սահմանին, և շատ տնտեսություններ չեն էլ կարողանում ստանալ այդ` մինչև երեք միլիոն վարկերը: Դրա համար մենք մտածում ենք, այս տարի երևի թե մենք կշարունակենք, բայց […]

Չի կարելի այնպես անել, որ ով ուզենա, զբաղվի քաղաքականությամբ. Ա. Բաղդասարյան /տեսանյութ/

«Կան 9 կուսակցություններ և դաշինքներ, յուրաքանչյուրն ունի  իր ծրագրերը, նպատակները: Մենք ունենք մոտիվացիա, մենք կարող ենք փոխել, և ես հավատում եմ, որ մեր երկիրն ունի մեծ թռիչքի ներուժ»,-այսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ըստ նրա` ամեն մարդ պիտի իր գործով զբաղվի: «Չի կարելի այնպես անել, որ ով ուզենա, […]

« Գործընթացը չթողնել ինքնահոսի…»

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության այսօրվա նիստի ընթացքում ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:  Նախագծում նշված է, որ Հանրապետությունում շահագործվող գյուղատնտեսական տեխնիկայի շուրջ 90%-ն օգտագործվում է 20 տարուց ավելի և անցել է ամորտիզացիայի համար սահմանված ժամկետները:   Գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի իրականացման […]

«Ոչ գվում են, ոչ բվում են» /տեսանյութ/

Քիչ առաջ Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում մեկնարկեց «Հայկական վերածնունդ» կուսակցության հանդիպումն ընտրողների հետ` նախընտրական քարոզարշավի շրջանակում: Կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն ընդգծեց. «Էս երկիրը երկիր է, չեմ ուզում, որ ապրիլի 3-ին ասեք` էս երկիրը երկիր չէ»: Նա հավելեց, որ հարկավոր է գնալ ընտրատեղամաս ու ճիշտ ընտրություն կատարել` ընտրելով գրագետ մարդկանց, որպեսզի ունենանք գրագետ խորհրդարան: «Հզոր քվեն կարող է փամփուշտից ավելի […]

Երթուղայինում կատարված գողությունը բացահայտվել է

1945 թ. ծնված Ալվինա Փ.-ն մարտի 13-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր տվել, որ թիվ 15 երթուղային ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ և տարբեր տեսակի բանկային և կուտակային քարտեր: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից: Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով իրենց տնից […]

Արտակարգ դեպք Երևանում. 25-ամյա երիտասարդը փորձել է ընկերոջ համար աղջիկ փախցնել

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանից դեպի Շենգավիթի վարչական շրջան է ընթանում ВАЗ 21014 մակնիշի 14 ZP 014 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթի ոստիկանները ահազանգ են ստացել, որ նշված ավտոմեքենայով մարդ […]

Նրանց ուսման վարձը կհոգա ՀԵՀ-ը

Մարտի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի է ունեցել 2 և ավելի երեխա ունեցող ուսանող-ծնողների ուսման վարձերի փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողությունը։ Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ուսումնառության ամբողջ ընթացքում ամբողջությամբ փոխհատուցում է պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող, երկու և ավելի երեխա ունեցողների ուսման վարձը։ 2016-2017 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ընթացքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում […]

Հայկական կողմը պարտության է մատնել ադրբեջանականին

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում մարտի 7-ից 10-ը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերահսկողության հետ կապված քննարկումների ժամանակ անդրադարձ է կատարվել նաև «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռների  կատարման հարցին, որին, Հայաստանի պնդմամբ, առաջին անգամ միջազգային մակարդակով մասնակցել է ԼՂՀ ներկայացուցիչ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն […]

Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի բանակցություններին․ Լավրով

Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի բանակցություններին, եթե դրանք սկսվեն, եւ կողջուներ մասնավորապես հայ-թուրքական սահմանի բացումը։ Նման հայտարարություն է արել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Regional Post — Caucasus պարբերականի հետ հարցազրույցում Լավրովը նշել է, որ Ռուսաստանը կարեւոր դերակատարում է ունեցել 2007-2009 թվականներին Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների ապասառեցման գործում, սակայն ավելի ուշ կարգավորման […]

Ջրառատի մեղավորները պիտի պատժվեն /տեսանյութ/

Այսօր՝ մարտի 16-ին, ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը անդրադարձավ նաև Ջրառատի դեպքերին: Նախարարը ընդգծեց, որ դատապարտում է նման երևույթները: Հարցին, թե  նման միջադեպերը  ՀՀԿ թեկնածուների մասնակցությամբ են  լինում, Ամիրյանը  արձագանքեց. «Ցանկացած կուսակցություն հասարակության հայելին է, ցանկացած կուսակցության մեջ կան մարդիկ, որոնք կարող են նման միջադեպեր ստեղծել: Դատապարտում եմ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի