Դաշնակցությունը խոստանում է
«Ո՞ր կուսակցությունն է, որ մեկ անձի կուսակցություն չէ: Տեսնում եք, որ շատերը կախված են մեկ անձից, այդ անձն ինչ ասում է, մյուսները նրա հետևից կրկնում են, այդ մարդը չլինի, կուսակցությունից ոչինչ չի մնա: Ո՞ր կուսակցությունն է, որ հավաքական ղեկավարություն ունի: Միայն Դաշնակցությունն է, որի բոլոր տարածքային թեկնածուները կողք կողքի աշխատում են մեկ նպատակի` կուսակցությանը ձայն բերելու համար: Իսկ մնացած քաղաքական ուժերի թեկնածուները միմյանցից ձայն են խլում ու մրցակցում են միմյանց դեմ»,- այսօր ՝ մարտի 23-ին Տավուշի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն էլ նշել է, որ կառավարության կազմում լինելով` իրենք ամեն կերպ նպաստելու են երկրի տնտեսության զարգացմանը: «Կանենք սա, մենք կշարունակենք աշխատել այդ կառավարությունում, չենք անի` չենք աշխատի: Դուք շատ լավ եք հիշում, 8-9 տարի առաջ մենք մեկ օրվա ընթացքում դաշնակցական բոլոր նախարարներով դիմում գրեցինք և ազատվեցինք մեր պաշտոններից հայ-թուրքական արձանագրությունների պատճառով: Նույնը մենք պատրաստ ենք անել, եթե ապագա կառավարությունը չի առաջնորդվելու տնտեսական այն բարեփոխումներով, որ մենք որդեգրել ենք»,- նշել է Լոքյանը:
Հ