08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Մարտի 23-ին Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում` Մարտի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հնարավորինս բաց ենք աշխատելու մամուլի համար․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պատրաստվում է Հայաստանը ճանաչելի դարձնելու հարցում ներգրավել Ռուսաստանում սովորող հայ ուսանողներին Նա նաեւ մտադիր է օգտագործել սոցկայքերը եւ համագործակցել բլոգերների հետ՝ հանրապետության իմիջն ու մշակույթը տարածելու նպատակով։ Բանախոսը նշեց, որ դեսպանատունը ծրագրում է առավելագույնս բաց աշխատել մամուլի համար՝ թե ռուսական, թե […]

«Տնտեսության ակտիվության ցուցանիշն աճել է 6.2%-ով» /տեսանյութ/

2017 թվականի տարեսկզբից նկատվում է տնտեսության աշխուժացում:Այսօր այս մասին լրագրողների հետ  հանդիպմանն ասաց ՀՀ ֆինասների նախարար Վարդան Արամյանը։ «Հունվար-փետրվարի օպերատիվ տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.2%-ով, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 1.5 տոկոսային կետով:  Աճը պայմանավորված է եղել ծառայությունների, արդյունաբերության և առևտրի համապատասխանաբար՝ 11.1 տոկոս, 16.1 տոկոս և 9.6 տոկոս աճերով։ […]

«Խնդրում եմ թույլատրել Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը Եռաբլուրի՝ ինձ հատկացվելիք տեղում»

Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ից ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը նամակ է հասցեագրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որի միջոցով խնդրել է, որպեսզի թույլատրվի Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը կատարել Եռաբլուրում: «Հուսով եմ, որ հաշվի առնելով արցախյան ազատամարտում իմ համեստ ծառայությունները, հետմահու կարժանանամ Եռաբլուրում հուղարկավորվելու պատվին»,- իր նամակում նշում է Պավլիկ Մանուկյանը՝ հավելելով. «Ուստի խնդրում եմ թույլատրել Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը Եռաբլուրի՝ ինձ […]

Սերժ Սարգսյանը գոհ է

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Աբու Դաբիում անցկացվող «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովին: Համաժողովը կազմակերպվել է Նախագահ Սերժ Սարգսյանի և Աբու Դաբի էﬕրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանավորությամբ: Հայաստանի զարգացման հիմնադրամի և Աբու Դաբիի Առևտրի պալատի կազմակերպած համաժողովը […]

Ում ընտրել Լոռու մարզում. ճանաչեք թեկնածուներին

Արդեն ներկայացրել ենք, թե խորհրդարանական ընտրություններին մասնակից կուսակցություններն ու դաշինքներն ում են առաջադրել իրենց տարածքային ցուցակներով թիվ 1, 2, 3, 4, 5, և 6, 7,  8 ընտրատարածքներում: Թիվ 9 ընտրատարածքն ընդգրկում է Լոռու մարզը: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այստեղ ունի հետևյալ թեկնածուները` Վահրամ Բաղդասարյան Գրիշա Դավթյան Օլեգ Իգնատենկո Կարեն Կարապետյան Արկադի Համբարձումյան Շուշանիկ Հովսեփյան Լուսինե Մեջլումյան Ծառուկյան դաշինքի թեկնածուներն են` Արթուր Դալլաքյան Էդիկ Կարախանյան […]

Հասմիկ Պապյանն ու Արսինե Խանջյանը մնացել են Հաց Բերողի մոր կողքին

Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում երեկ՝ մարտի 21-ին  տեղի է ունեցել Հաց Բերողի՝ Արթուր Սարգսյանի հոգահանգստի արարողությունը։ Վերջին հրաժեշտին մասնակցել են նաև  մեծ թվով քաղաքացիներ, քաղաքական գործիչներ: Երթով այնտեղ էին ժամանել են նաև օրեր շարունակ Ազատության հրապարակում ցույցեր անցկացնող երիտասարդները: Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն ու կինոդերասանուհի Արսինե Խանջյանը նույնպես իրենց զորակցությունն են հայտնել  […]

Մենք միշտ պատասխանատու ենք եղել մեր գործողությունների, մեր քայլերի համար․ Տարոն Մարգարյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգող, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շարունակում է Հանրապետական կուսակցության տարածքային կազմակերպությունների անդամների հետ հանդիպումները: Հերթական հանդիպումը Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կազմակերպության ակտիվի և տվյալ տարածքում կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածուների հետ էր:  Անդրադառնալով ԱԺ առաջիկա ընտրություններին, Տարոն Մարգարյանը ներկայացրել է հիմնական այն սկզբունքները, որով թիմն այսօր հաստատուն […]

Հայկական կղզի՝ Վենետիկում․ Euronews-ի անդրադարձը Սուրբ Ղազարոս կղզուն

Euronews-ը հոդված է հրապարակել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու և այնտեղ գտնվող «հայկական անկյունի մասին»։ Հոդվածում ասվում է, որ հայերը Եվրոպայում ամենուր են` Լոնդոնից մինչև Լառնակա, Լիսաբոնից մինչև Լվով եւ ժառանգություն են թողել ամբողջ Եվրոպայի տարածքում։ Մխիթարյանների հայկական կաթոլիկ միաբանությունը այդ ժառանգության ամենավառ օրինակներից է։ Այն գտնվում է Իզոլա դի Սան Լացցարո դելի Արմենի կամ Սուրբ Ղազար կղզու […]

Դուք պետք է որոշեք՝ ում եք վստահում ձեր երեխայի վաղվա օրը․ ՀՀ վարչապետ

«Եթե դուք որոշեք ձեր ձայնը տալ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, մենք գալու ենք, ձեզ հաշվետվություն տանք». Կարեն Կարապետյանի նախընտրական հանդիպումները Շիրակի մարզում   2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 21-ին այցելել է Շիրակի մարզ: «Մեր ամբողջ ծրագիրն ուղղված է նրան, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին ապրի բարվոք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի