25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Շանգրի Լա»-ում են դժբախտացել /տեսանյութ/

«Ես սկզբում  դեմ էի սահմանադրական փոփոխություններին ու ԸՕ-ի փոփոխությանը, բայց հետագայում  դրական երևույթներ նկատեցի: ՀՀ-ում չկան կայացած կուսակցություններ: Այս նոր օրնսգիրքը ցույց տվեց՝ ամեն  կուսակցությունում կա ղեկավար մարմին, որը երկար տարիների ընթացքում փոփոխության չի ենթարկվում: Իսկ երբ ռեյտինգային թեկնածուներ պիտի առաջադրվեին, կային բազմաթիվ կուսակցություններ, որոնք մարզերում չունեին թեկնածուներ՝ առաջադրեու համար» – այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց  Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Վերջինս շեշտեց՝  կուսակցությունների մեծ մասն անգամ  մարզային կառույցներ չուներ, իսկ ահա ՀՀԿ-ն մարզերում էլ, Երևանում էլ ունի  բազմաթիվ  կառույցներ:

«ԲՀԿ-ի պարագայում կարող ենք ասել՝ կուսակցական կառույցների առումով թույլ էր, բայց, իհարկե, ֆինանսական հնարավորությունները մեծ են:  Իսկ  կուսակցական կառույցները հիմա որ կան, դրանք հիմնականում Ծառուկյանին կամ մյուս հարուստներին  պատկանող տարածքներն են:

Այս ընտրությունները եղան այսպես՝  ութն ընդդեմ մեկի, այսինքն՝ բոլոր կուսակցությունները թիրախավորեցին ՀՀԿ-ին, բայց ՀՀԿ-ն, ունենալով մյուսներին թիրախավորելու հնարավորություն, այդ քայլին չգնաց: Անգամ  ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի ու Նաիրա Զոհրաբանի կոշտ հայտարարություններին չանդրադարձան: Բայց կարող էին անդրադառնալ Ծառուկյանին՝ Ցեմենտի գործարանին, Կոնյակի գործարանին, «Շանգրի Լա» խաղատանը…. մենք գիտենք՝ ՀՀ-ում բազմաթիվ ընտանիքներ կան, որոնք այնտեղ  զրկվել են իրենց ունեցվածքից», – նշեց Գառնիկ Իսագուլյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ