Անձի պաշտամունքի խնդիր կա /տեսանյութ/
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նշեց՝ քարոզարշավի ընթացքին հետևելով՝ նկատել է դեպքեր, երբ գաղափարների փոխարեն՝ առաջին պլան է մղվում կոնկրետ անձը:
Ասուլիսը վարողն ընդգծեց՝ հասկանալի է, որ խոսքը Գագիկ Ծառուկյանի մասին է, իսկ Գառնիկ Իսագուլյանը չժխտեց ու շարունակեց. «2700 անգամ քարոզարշավի ընթացքում նա տվել է ինքն իր անունը: Այստեղ անձի պաշտամունքի խնդիր է առաջանում:
Մի ելույթի ընթացքում քսանքանի անգամ ինքն ու իր կուսակիցները տվել են նրա անունը: Ասացին՝ մի քանի մեշոկ նամակ է հավաքվել: Բայց մարդիկ հույսով են այդ նամակները տալիս, այս նամակները կկարդա՞ն: Պոպուլիզմն առաջն պլան է մղվում, ու ռեալ քաղաքական ծրագրերը, այս դեպքում, կարող են մնալ երկրոդ պլանում»: