Լավ լուր բազմազավակ և երիտասարդ ընտանիքներին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր հանձնարարական տվեց՝ բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքներին և երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն տրամադրելու վերաբերյալ:
Վարչապետը նշեց, որ ՀՀ Կառավարությանը առընթեր քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից իրականացվել էին ուսումնասիրություններ և այդ ուսումնասիրությունների արդյունքում առկա են հիմնավոր բողոքներ մարզերում բնակվող երիտասարդ ընտանիքների կողմից ֆինանսական վիճակի վերաբերյալ:
«Հաշվի առնելով ՀՀ կառավարության վերաբերմունքը երիտասարդ և բազմազավակ ընտանիքների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու վերաբերյալ հանձնարարում եմ.
ՀՀ կառավարությանը առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին` երկու ամսյա ժեմկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առուսումնասիրված և մարզերում տեղակայված անավարտ շինությունների՝ ավարտին հասնելու հստակ, իրատեսական ժամանակացույց և այդ շենքերը բազմազավակ ընտանիքներին բնակարան տրամադրելու, սոցիալական աջակցության առաջարկություն: Երկրորդը ՀՀ մարզպետներին՝ մեկ ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել բնակարանային խնդիր ունեցող բազմազավակ ընտանիքների քանակը և ՀՀ ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ երկու ամսյա ժամկետում համատեղ քննարկել և գնահատելով ռիսկերը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել կարծիք եկամտային հարկի մասին օրենքում, նախատեսված պետության կողմից բնակարանի ձեռքբերման և հիպոտեկային վարկով բնակարանի ձեռքբերման մարման մեխանիզմը ՀՀ մարզերում հաշվառված և փաստացի բնակվող երիտասարդ ընտանիքներին մարզերում բնակարան ձեռք բերելու հնարավորության վերաբերյալ»,-եզրափակեց վարչապետը: